2021-ի առաջին օրը տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հանրապետության տարածքում 2021-ի հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Ծառայությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
2021 թվականի առաջին օրվա ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +2-ից +4, երեկոյան՝ -4-ից -6, գիշերը՝ -9-ից -11-ը ։