Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են հայերին ու ադրբեջանցիներին սովորեցնում ատել միմյանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
rusrand.ru-ն գրում է, որ վերջին ամենաքիչը հարյուր հիսուն տարվա հայ-ադրբեջանական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ատելության մթնոլորտի» էթնիկ-գաղափարական վիճակ: Շատերը չեն հասկանում, թե ինչ աստիճանի է հասել քարոզչությունը Ադրբեջանում և Հայաստանում: Մյուս կողմից էլ, այդ ամենի պատճառով շատ քչերը կարող են քար նետել Հարավային Կովկասի այդ բնակիչների վրա, քանի որ այդ ամենը կապված է իրական արյան, մարդկային տառապանքների և պատմական սարսափների հետ:
 
Հայերի և ադրբեջանցիների միջև փոխադարձ թշնամանք սերմանելու առանցքային դերերից մեկը խաղում են դպրոցական դասագրքերը և, ընդհանուր առմամբ, ուսումնական գործընթացը: Դպրոցական դասագրքերը առավել պատկերավոր կերպով են ցույց տալիս, թե ինչ է կատարվում ներկայումս: Այս ամենում առկա են մի շարք առանցքային պահեր:
 
Նախ, դա Ղարաբաղի և նրա բնակչության էթնիկ պատկանելության հարցն է, այսպես կոչված, պատմության հնացման ֆոնին: Երկրորդը քսաներորդ դարի սկզբի իրադարձություններն են: Ադրբեջանի պատմության դասագրքերում ընդհանրապես չի նշվում Հայոց ցեղասպանությունը, բայց 1918 թվականի իրադարձությունները` Բաքվի կոմունան և նրա անկումը և այլն, ներկայացվում են որպես Ադրբեջանի պատմության առանցքային պահ: «Հայելային» հայկական դասագրքերում ճիշտ հակառակն է. 1918 թվականի իրադարձությունները գործնականում չեն նշվում (իրականում դա Հայաստանի պատմությունը չէ), իսկ ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունն է: Եվ երրորդ հերթին կարևոր է 1988-1994 թվականների պատերազմի նկարագրությունը: Ընդ որում, կարևոր է ոչ թե ժամանակագրության վերարտադրումը, որքան օգտագործվող տերմինները: Ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով ադրբեջանական դասագրքերը հայերի նկատմամբ օգտագործում են «մեր հավերժ թշնամի», «հայ ֆաշիստ», «ահաբեկիչ», «ավազակ», և պարզապես «թշնամի» («դուշմանլար») տերմինները: Մեկ այլ հիմնական բառ է «օկուպանտ»-ը: Արևմտյան սոցիոլոգիական և լրագրողական հարցումների համաձայն, Բաքվում նույնիսկ 12 տարեկան երեխաները հստակ տարբերակում են ընկերներին և թշնամիներին, քաջատեղյակ են 1988-1994 թվականների պատերազմի առանցքային պահերին, և հատկապես Խոջալլուում և Շուշիում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք մեկնաբանվում են որպես «ադրբեջանցիների ցեղասպանություն»: Բացի դա, Ադրբեջանի դպրոցական ծրագրում ոչ թե «հավերժ թշնամի» թեման է գերակշռում, այլ առաջին հերթին վրեժխնդրության թեման: Ադրբեջանցի պատանիները լքում են դպրոցը վստահ լինելով, որ ռազմական վրեժխնդրություն պետք է անպայման լինի, Ղարաբաղը կվերադարձվի բացառապես զենքի ուժով, և «հավերժ թշնամին», «օկուպանտը» կարտաքսվի կամ կոչնչացվի:
 
Հայկական դպրոցներում շեշտադրումները որոշակիորեն այլ են: Այնտեղ 9-րդ դասարանից սկսում են ուսումնասիրել «Արցախյան ազատագրական պատերազմը», բայց պատմական համատեքստում: Հայաստանում գրեթե ամեն ինչ անմիջականորեն կապվում է «մոլորակի ամենահին մարդկանց» և հին հայկական պետության պատմության հետ: Հայաստանում, հաճախ բացառապես շեշտում են իրենց պատմության և մշակույթի հնությունը, և համապատասխանաբար, այն անարդարությունը, որն ի վերջո կրել է հայ ժողովրդը քսաներորդ դարում: Բացի այդ, հայկական դասագրքերը, գիտական աշխատությունները և լրագրությունը ծայրահեղ հայակենտրոն են, աշխարհի գրեթե բոլոր իրադարձությունները ինչ-որ կերպ կապում են հայերի հետ: Ընդհանուր առմամբ, հայկական դպրոցական դասագրքերը գրված են համեմատաբար չեզոք ձևով և զուրկ են հուզական գունավորումից: Նույնիսկ 1988-1994 թվականների պատերազմի իրադարձությունների հենց ընթացքը ներկայացվում է չոր, զուտ փաստացի ձևով: Հայաստանում շեշտը դրվում է ոչ թե բուն Ղարաբաղի համար պատերազմին, այլ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության և իրենց հին պատմության վրա: Հայերի հայրենասիրական ոգին ստեղծվում է հենց ցեղասպանության հիշատակման, ինչպես նաև հայերի պատմության հնացման միջոցով:
 
Եվ այդ համատեքստում իմաստ չունի մեկ անգամ ևս հիշեցնել, որ «թուրքերը հավերժ թշնամիներ» են: Միգուցե դպրոցական դասագրքերի հայ հեղինակներին հաջողվել է ուղղակիորեն խուսափել «ատելության խոսքից», բայց ցեղասպանությունից հոգեբանական տրավման հայերի մոտ այնքան խորն է, որ ոչ մի բան էլ պետք չէ բորբոքել: «Թուրքահայաստանի» հողերը վերադարձնելու անհնարինության պատճառով քաղաքական ու պատմական միտքը կենտրոնանում է Ղարաբաղի վրա: Հայերի համար Ղարաբաղը «պատմական երկիր» է իր հնագույն վանքերով: Գործնականում այս ամենը ստեղծում է մի տեսակ ղարաբաղյան համառ հոգեբանություն. մենք կմեռնենք, բայց այստեղից չենք հեռանա, սա պատմականորեն մեր հողն է, և ովքե՞ր են այդ թուրքերը: Ադրբեջանում այդ ամենը ավելի բարդ է: Տեսությունը, որ թուրքերն ապրել են այդ տարածքում աշխարհի ստեղծումից ի վեր, ողջունելի է, բայց այն, անկեղծ ասած, գիտական չէ: Ներկայումս Բաքվում միանշանակորեն պնդում են, որ այնտեղ միշտ էլ ապրել են թյուրքալեզու ժողովուրդներ՝ այսինքն հայերը եկվորներ են: Այս «տեղացի/եկվոր» դիխոտոմիան ընդհանրապես բնորոշ է էթնիկ հակամարտություններին և դրա դեմ պայքարելը գործնականում անհնար է, քանի որ այն հնարավորինս ազգայնացված է լինում:
 
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում ընդհանուր «անհանդուրժողականության և ատելության մթնոլորտը» (ինչպես սովորաբար այն անվանում են եվրոպական տերմինաբանության մեջ) անբուժելի է թվում: Նման հակամարտությունները չեն կարող բուժվել ԶԼՄ-ների վրա համաշխարհային հանրության կողմից պարզ ճնշմամբ. դադարեցրեք միմյանց անվանարկել և կլինի խաղաղություն: Սա չափազանց երկար առճակատման պատմություն է, որ հնարավոր լինի հանգցնել այն անջատիչը պտտելով՝ այդ թվում գաղափարախոսության և քարոզչության ոլորտում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջՏարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարԵրևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասինԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներՈւկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի
Ամենադիտված