Լույս չի լինելու Երևանի և 3 մարզերի նշված հասցեներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Զաքյան փ. 8 շենք, Եկմալյան փ. 16, Պուշկինի փ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փ. 1 շենք, Չեխովի փ. 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց փ. 12, 16 շենքեր, Մանանդյան փ. 24, Եղբայրության փ. 17ա շենքեր և հարակից ոչ բնակչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզում՝ 11։00-16։։00 Աբովյան քաղաքի 7, 8 միկրոշրջաններ մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան և Բագրևանդ թաղամասեր,
Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-14։30 Սևան քաղաքի՝ Նաիրյան փողոցի գարաժի թաղամասի երկկողմանի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արարատի մարզում՝ 11:00-15:00 Նարեկ գյուղ մասնակի, Վերին Արտաշատ գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների,
Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: