ՌԴ Պետդուման քննարկելու է օրինագիծ, որի ընդունման դեպքում Պուտինը ևս 2 անգամ կկարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Պետդուման դեկտեմբերի 23-ին առաջին ընթերցմամբ կքննարկի ընտրական օրենսդրության փոփոխություններ նախատեսող մի շարք օրինագծեր, որոնցից մեկն առաջարկում է իրավունք ընձեռել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, հաղորդում է ТАСС-ը:
Ռուսաստանի Սահմանադրությունում առաջարկվող փոփոխության համաձայն՝ ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար միևնույն անձի դեպքում սահմանված ժամկետային սահմանափակումը երկրի գործող ղեկավարի դեպքում կիրառվում է առանց հաշվի առնելու մինչ այդ պաշտոնավարման ժամկետների քանակը:
Փոփոխության ընդունվելում գործող նախագահ Պուտինը հնարավորություն կստանա նախագահի պաշտոնում առաջադրվել ևս երկու անգամ:
Օրինագիծը նախատեսում է նաև, որ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել առնվազն 35 տարեկան ՌԴ քաղաքացին, որը ոչ պակաս, քան վերջին 25 տարում մշտապես բնակվել է Ռուսաստանում, չունի և նախկինում երբեք չի ունեցել այլ երկրի քաղաքացիություն կամ բնակության իրավունք: