Բաքվում հայ զինվորականի են կալանավորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվի ռազմական դատարանը քննել և բավարարել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդությունը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մկրտչյանն, ով գերեվարվել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այժմ գտնվում է Բաքվում։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է 4 ամսով։
Նշվում է, որ նա մեղադրվում է «արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին տանջելու մեջ»: