Թուրքական F-16-երը ներխուժել են Հունաստանի օդային տարածք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեկտեմբերի 21-ին, թուրքական երկու F-16 կործանիչներ, առանց նախնական թռիչքի պլան ներկայացնելու, ներխուժել են Հունաստանի օդային տարածք՝ Էգեյան ծովի արևելյան հատված: F-16-երը թռել են Օյնուս և Պանագիա կղզիների օդային տարածքով: Այս մասին հաղորդել է «Kathimerini» թերթը՝ հղում անելով Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին:
Կործանիչները Հունաստանի օդային տարածք են ներխուժել տեղի ժամանակով 19:00-ի շրջանում և թռել վերոնշյալ երկու կղզիների օդային տարածքով՝ 7,3 կմ բարձրության վրա:
Թուրքական F-16-երը հայտնաբերվել և կանգնեցվել են հունական կործանիչների կողմից՝ ռազմական գործողությունների միջազգային կանոնների համաձայն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ