Արցախի ԱԻՊԾ-ն նոր հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,– ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։