Սուգ անելը նույնպես մշակույթ է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀասարարական պառակտման պայմաններում սգո երթ կազմակերպելը սադրանք էր: Ազգային զգացմունքները (տվալ դեպքում՝ սուգը) պետք է վերքաղաքական լինեն, միավորեն մարդկանց, բարձրացնեն ազգի դիմադրողականությունը: Փաշինյանը, գալով իշխանության, հենց սկզբից գնաց ճիշտ հակառակ ուղղությամբ՝ իր ձեռնարկած քայլերը, իր կազմակերպած միջոցառումներն ուղղված էին պառակտմանը, հակադրությանը, բախմանը, սկանդալին: Որոշակի տեսակի լրագրության դեպքում սկանդալային լինելն, իհարկե, խիստ նպաստավոր է, բայց պետական գործչի համար դա, կարծում եմ, հակացուցված է. նման մտածելակերպով հնարավոր չէ հասնել պետության առաջ դրված որեւէ նպատակի, այդ թվում՝ հաղթել պատերազմում:
Անձնական նպատակների, այո՛, հնարավոր է հասնել: