Ռուսաստանում ԱՄՆ-ի վերջին հյուպատոսությունների փակման պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանում ԱՄՆ-ի վերջին երկու հյուպատոսությունների փակման մասին Պետդեպարտամենտի որոշումը կապված է ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատանքի օպտիմալացման հետ: Այս մասին «ТАСС»-ին հաղորդել է Ամերիկայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանի հետ խորհրդակցելուց հետո, այդ որոշումը կայացրել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ «Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովմանն ուղղված մեր մշտական ջանքերի շրջանակներում»: