Թուրքիայի հետ «խաղալն» անելանելի դրության կհանգեցնի. Ալեքսանդր Մոլոխով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ «խաղալն» անելանելի դրության կհանգեցնի. Անկարայի աջակցությունն Ուկրաինայի համար ողբալի կլինի: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
-Անկարայի հետ «խաղալն» անելանելի դրության կհանգեցնի, քանի որ Թուրքիան երեսպաշտորեն Ղրիմի թերակղզին իրենն է համարում, և նրա աշխարհաքաղաքական նախագծերում տեղ չկա ուժեղ ու անկախ Ուկրաինայի համար: Թուրքիայի թվացյալ աջակցությունն Ուկրաինայի համար ողբալի կլինի, քանի որ նրա՝ ուկրաինական շահերի հետ կապ չունեցող աշխարհաքաղաքական շահերի իրագործման համար, կամազուրկ երկիր է հարկավոր, - նշել է Մոլոխովը: