Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սոցիալական կոլապսի վտանգ կա. իշխող քաղաքական խմբակի կործանարար վարքագծի հետևանքները»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում մենք արդեն իսկ սոցիալտնտեսական ճգնաժամի մեջ ենք, որն օր օրի, ժամ առ ժամ խորանում է: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկումն է, որը դժվարանում է ասել, թե, ի վերջո, ինչ հանգրվան կունենանք, որովհետև ստեղծվածի իրական ու հիմնական պատճառներից է նաև ներքաղաքական իրավիճակը: «Այդ պատճառներից է նաև իշխող քաղաքական խմբակի կործանարար վարքագծի շարունակությունը, որը հստակ ծանրագույն հետևանքներ է ունեցել նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այդ վարքագծի հետևանքները շատ կոնկրետ ազդեցություն ունեն նաև տնտեսության և սոցիալական վիճակի վրա»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Թ. Ավետիսյանը: Նրա խոսքով, թե՛ համավարակը, թե՛ պատերազմը հետևանքների իմաստով գործոն էին. «Որքան ուժ ուներ, համավարակը թողեց իր հետևանքները, որովհետև, ըստ էության, պետական կառավարումը ու պետության «հակաճգնաժամային» գործողությունները ոչ թե մեղմեցին, այլ նպաստեցին այդ հետևանքներին:

Այդ գործողություններն իրավիճակին համարժեք չէին և ոչ էլ հստակ ու ժամանակին էին: Բնականաբար, բյուջեի ռեսուրսները ծախսեցինք առանց արդյունքի: Հիմա չկա գումարը, չկա արդյունքը: Ստացվում է՝ փոշիացրեցինք այդ գումարները, որոնք խիստ անհրաժեշտ են: Նկատի ունենանք նաև այն, որ այդ գումարներն էապես կրճատվում են՝ պետական բյուջեի հարկային եկամուտների տեսքով: Մենք սոցիալական ու տնտեսական առումով բավականին վտանգավոր վիճակում ենք, որովհետև, այսպես կոչված, քաղաքական պատասխանատու խմբակն այսօր իր վտանգավոր ձեռքը մեկնում է դեպի ապագա: Այսինքն, փորձում են քաղաքական ու նեղանձնական շահերից դրդված «լուծումներ» բերել՝ մեծացնելով արտաքին պարտքը, առանց հասկանալու սոցիալական նախաձեռնություններ անել՝ ավելի խորացնելով ներքին անկայունությունը:

Պետական ռեզերվներից արտարժույթ են վաճառում, որ ազգային արժույթի արժեզրկումն ինչ-որ չափով մեղմեն, մինչդեռ դա շատ կոնկրետ պետական ծախս է, իսկ մեր ռեզերվներն էլ անվերջ չեն: Դրանք մեր երկրի վճարունակության և, ընդհանրապես, երկրի ֆինանսական կայունության կարևոր ցուցանիշ են, ինչը հաշվի չի առնվում»: Թ. Ավետիսյանը հավելեց, որ արտաքին պարտքի ավելացումը և դրա սպասարկումը տնտեսության հետագա զարգացման հաշվին է տեղի ունենալու. «Ամեն ինչ անում են զուտ իրենց իշխանությունը պահելու համար, ինչն ակնհայտ է նաև մեր արտաքին գործընկերներին: Այսպիսի պարագայում, բնականաբար, ծիծաղելի է խոսել ներդրումների մասին: Երկրի ներսում իրականացվող քայլերն արդեն ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին գործընկերների համար են անհասկանալի:

Բնականաբար, ինչ-որ պահի անգամ արտաքին պարտքով ռեսուրսներ գրավելու առումով ենք դժվարություն ունենալու, ինչն արդեն սոցիալական կոլապսի կբերի, որովհետև իրականում մեծ հարց է՝ արդյոք կարողանալո՞ւ են այսպիսի վիճակում կատարել պետության սոցիալական հիմնական պարտավորությունները, որոնց թվում նաև թոշակ, նպաստ, պետական աշխատավարձեր տալն է: Իսկ ֆինանսական համակարգը կայուն քայլերով մտնում է ճգնաժամի մեջ. մի կողմից՝ արժույթի փոխարժեքի արժեզրկումն է շարունակվում, ու այս առումով վերջին մեկուկես-երկու ամսվա ընթացքում արդեն տասը տոկոսին ենք մոտեցել: Բացի այդ, հատկապես փոքր ու միջին բիզնեսին տրամադրված վարկերի վերադարձը ու դրանց տոկոսների վճարումները մեծ ռիսկի տակ են: Հաշվի առնենք նաև այն բանկերի հանգամանքը, որոնք ֆինանսավորել են Արցախի Հանրապետության տնտեսվարողներին»:

Մեր զրուցակցի խոսքով, նման պարագայում պատասխանատուներն ընդամենը դիտորդի դերում են հանդես գալիս: «Ինչ-որ պոպուլիստական նախաձեռնություններով, հայտարարություններով են հանդես գալիս, որոնք որևէ կերպ խնդիրների լուծմանը չեն նպաստում, այլ՝ ընդհակառակը: Իսկ որքան խնդիրները խորանում են, այնքան այս խմբակն ավելացնում է իր պոպուլիզմի չափաքանակը: Յուրաքանչյուր ժամ իրենք կտրվում են իրականությունից, ինչն ակնհայտ է: Հիմա ի՞նչ ենք տեսնում խանութներում ու վաճառակետերում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ:

Շաքարավազը, հացամթերքը, ձեթը, ձուն, առաջին անհրաժեշտության այլ մթերքները թանկացել են: Մյուս կողմից՝ հասկանալի է այդ գնաճը, որովհետև կան դրան նպաստող բոլոր գործոնները, որոնք գնալով խորանում են: Կարող ենք դիտարկել նույն ազգային արժույթի արժեզրկումը, նաև տնտեսության անկումը, պետական պարտքի ավելացումը ու մնացած բոլոր գործոնները: Ինչևէ, հիմա գնաճը կա, բայց մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ այն 1,6 տոկոս է, որ այդ ցուցանիշը շատ նվազ է ու կառավարելի: Սա ոչ միայն վտանգավոր պոպուլիզմ է, այլ ինքնին վտանգավոր է, որովհետև մարդկանց մոտ առաջացնում են իրավիճակին ոչ համարժեք սպասումներ:

Իրականում, իհարկե, գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչև 20 տոկոսով են թանկացել, և այդ միտումը շարունակվում է: Այսպիսի իրավիճակում կարևոր է փաստել նաև, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել: Այսինքն, մարդկանց իրական եկամուտները նվազում են, որովհետև ազգային արժույթի գնողունակությունը նվազում է: Բացի այն, որ գները բարձրացել են, նաև պետք է փաստենք, որ մարդկանց եկամուտները չեն ավելացել, և իրենց նախագծած 2021թ. բյուջեում էլ ավելացում չկա: Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում: Ասում են՝ ինչ-որ մեթոդով ենք հաշվել, որ գնաճը 1,6 տոկոս է: Դե, գիտեք, այսպիսի պարագայում այդ մեթոդը շարքային քաղաքացուն հետաքրքիր չէ, որովհետև շարքային քաղաքացին լսում է 1,6 տոկոս թանկացման մասին, բայց մտնում է խանութ ու տեսնում, որ մի շիշ ձեթը 650 դրամից դարձել է 900 դրամ:

Բոլորն էլ հաշվել գիտեն ու բոլորն էլ իրենց եկամուտների չափը գիտեն: Մարդիկ տեսնում են, որ եթե նախկինում ինչ-որ քանակի օրերի համար այդ եկամուտը բավարարում էր գոնե սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների համար, ապա այսօր այն էապես կրճատվել է: Սա փաստ է և միանշանակ է, որ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: 2019 թ.-ին աղքատության մակարդակը ավելի քան 26 տոկոս էր, որը 2018թ. համեմատ աճել էր շուրջ 3 տոկոսով: Իսկ հիմա արդեն յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու»,-ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ այս ամենին հակազդող գործողություններ չկան: «Իսկ գնաճն աղքատության մակարդակի վրա ազդող հիմնական գործոններից է: Աղքատության մակարդակը պայմանավորվում է մարկանց իրական եկամուտներով: Երբ անվանական եկամուտը չի աճում, գնաճը բարձրանում է, նման պարագայում պարզ է, չէ՞, ինչպիսի «ելք» է լինելու:

Հաշվի առնենք նաև, որ Արցախի Հանրապետությունից մեր բազմաթիվ հայրենակիցներ, փաստացի, այսօր կորցրել են ամեն ինչ: Կորցրել են իրենց բնակարանը, իրենց ամբողջ գույքը, աշխատանքը կամ բիզնեսը, եկամուտները, և իրենց ընտանիքները հայտնվել են դժվարին իրավիճակում: Մեծ հաշվով, այդ մարդիկ արդեն աղքատության մեջ են: Այսպիսի պարագայում դժվար է, ավելին՝ անհնար է հասկանալ, թե ինչ են մտածում կառավարության անդամները կամ ի՞նչ ծրագրեր են առաջադրում: 2021թ. բյուջեն ընդամենը ընթացիկ, իներցիոն ինչ-որ փաստաթուղթ էր, որը բերեցին, լուրջ դեմքերով քննարկեցին և ընդունեցին: 2021թ. պետական բյուջեն և այն իրական կյանքը, որը կա ու տեսանելի է նաև վաղը, ընդհանրապես իրար հետ աղերս չունեն: Այդ բյուջեն կապ չունի այսօրվա խնդիրների, նոր մարտահրավերների հետ:

Այսպիսին է իրավիճակը: Ունենք աթոռներին կառչած պոպուլիստներ, որոնք իրենց հայրենադավությունը բոլոր ոլորտներում են ցույց տալիս՝ սկսած պատերազմի դաշտից վերջացրած ներքին տնտեսական վիճակով ու աշխարհաքաղաքական հարաբերություններով: Ընդհանուր առմամբ, եթե մենք ունենանք այսպիսի շարունակվող վիճակ, մոտ ապագայում հանրային կյանքի բոլոր ոլորտներում կոլապս է սպասվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՊոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Անկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Գիտնականները նախազգուշացրել են արևային նոր հզոր բռնկման մասին Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 6.5% Արտակարգ դեպք, Գյումրիում «Mercedes» է պայթելԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթում հոuպիտալացվել է ավելի քան 5,000 մարդ Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Ռուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետը Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Ռուսաստանյան գազաքիմիական համալիրում պայթյուն է եղել, առնվազն 87 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով ԵՄ-ն Հայաստանին զինվորական անձնակազմ չի տրամադրի հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով
Ամենադիտված