«Ոստիկանությունը, միանշանակ, ապաքաղաքական կառույց է». Արա Ֆիդանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի համոզմամբ՝ Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է: Այս մասին նա հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ոստիկանության գործողությունները պայմանավորված չեն անձանց քաղաքական պատկանելությամբ, այլ՝ առավել այդ ակցիաների բնույթով և գործունեությամբ: Ակնհայտ է, երբ որոշակի անձինք դիմում են իրավախախտումների, ոստիկանությունը, բնականաբար, պետք է միջամտի՝ այդ իրավախախտումները կանխելու համար: Ավելին ասեմ՝ հասարակության որոշ շերտերում առկա են ոստիկանությանը սադրելու, վիրավորելու որոշակի միտումներ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ որևէ մեկն իրավունք չունի վիրավորելու ոստիկանի անձը, այն դեպքում, երբ այդ ոստիկանն ընդամենը օրեր առաջ է վերադարձել սահմանից՝ պաշտպանելով իր հայրենիքը և այսօր կանգնած է և կատարում է իր պարտականությունները»,- ասել է Ֆիդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: