Արդյո՞ք Արցախում կավելանա ռուսական կոնտինգենտը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻր ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախում ռուսական կոնտինգենտի ավելացման հարցին: Նյութը վերցրել ենք EADaily-ից:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Արցախում ռուսական կոնտինգենտի ավելացումը հնարավոր է միայն հակամարտության կողմերի համաձայնության դեպքում:
Պուտինի համաձայն՝ հակամարտության գոտում՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում վերջերս գրանցված հրադադարի ռեժիմի խախտումը եզակի էր:
-Հուսով ենք, որ այդպես էլ կմնա, - ասել է ՌԴ նախագահը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը