Պուտինն՝ Արցախի կարգավիճակի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի կարգավիճակի մասին խոսելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դա պետք է անփոփոխ մնա և լուծվի ապագայում: Նյութը վերցրել ենք «EADaily»-ից:
-Արցախի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն՝ պետք է տեղափոխվի ապագա, Արցախում պետք է ֆիքսվի ստատուս-քվոն, սակայն Արցախի և Հայաստանի միջև շփման հնարավորության պարտադիր ստեղծման դեպքում, ինչի համար նախատեսվում էր ստեղծել այսպես կոչված Լաչինի միջանցքը: Այսինքն՝ դա Հայաստանի և Արցախի միջև կապի միջանցք է, - պարզաբանել է Պուտինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը