Ղարաբաղում կողմերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ հայտարարության պահին էին. Պուտին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեխնիկական ու ենթակառուցվածքային հարցերը պետք է քննարկվեն բանակցությունների միջոցով, շեշտել է Պուտինը։
Կողմերը Լեռնային Ղարաբաղում պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ եղել են եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ճեպազրույցի ժամանակ։
«Եռակողմ հայտարարության շրջանակներում մենք պայմանավորվել ենք, որ մարտական գործողությունները դադարեցվում են ու, որ շատ կարևոր է, պայմանավորվել ենք, որ կողմերը կանգ են առնում այնտեղ, որտեղ հասել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին»,- ասել է Պուտինը։
Այդ առնչությամբ, ինչպես նշել է ՌԴ նախագահը, տեխնիկական բազմաթիվ հարցեր են առաջանում։ Դրանք կապված են ենթակառուցվածքների հետ՝ 2 կողմերի համար էլ։ Բայց դա պետք է հանգիստ քննարկվի բանակցությունների միջոցով։
Եռակողմ հայտարարությունը դրա համար բոլոր հնարավորությունները տալիս է, քանի որ այնտեղ նշված է, որ հրադադարից հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում իրպավիճակի ամբողջական կարգավորումը տնտեսական ու ենթակառուցվածքային պոտենցիալի բացահայտմամբ, այդ թվում՝ ավտոմոբիլիայն ու երկաթուղային։
«Դա վերաբերում է և Նախիջևանին, և Հայաստանի հյուսիսի ու հարավի միջև հաղորդակցությանը»,-ասել է Պուտինը։