Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մի՞թե մի անգամ աղջկա հետ քնելով լեսբիանկա եմ դառնում. Հայուհու էրոտիկ պատմությունը. Ֆոտո. 18+

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Չեմ էլ հիշում, թե որտեղից էր ինձ մոտ հայտնվել մարզասրահի մեկ ամսվա աբոնեմենտը, չէր էլ հետաքրքրում: Քանի որ աշխատանքային արձակուրդի մեջ էի, ու բան էլ առանձնապես չկար անելու, որոշեցի հաճախել: Համ ընկերուհիներիս անիմաստ ընկերակցությունից կազատվեմ, համ էլ մարմինս կմարզեմ: Առաջին երկու անգամ հաճախելուց հետո որոշել էի էլ չհաճախել, քանի որ մարզասրահը միայն աղջիկների համար էր, իսկ ինձ միշտ դուր է եկել հետևել, թե ինչպես են տղաները մարզվում: Տխուր է…

Արդեն անգիր գիտեի մարզասրահ հաճախող կանանց և աղջիկներին. 40-ն անց կանայք, որ արհեստականորեն կաշվից դուրս էին գալիս իրենց նորից ցանկալի դարձնելու համար և դեռատի կիսափչացած դեմքերը, որ սոլյարիից հետո անպայման պետք է գային իրենց մարմինը կոփելու տղաների մոտ սեքսուալ երևալու համար: Բայց այդ օրը մարզասրահ հաճախողներին ավելացել էր ևս մեկը, որին դեռ չէի տեսել մարզասրահում: Նա շատ ուրիշ էր, նման չէր այդտեղ գտնվող և ոչ մեկին և դժվար թե այստեղ էր տղաներին գրավելու համար: Նա պարապում էր այն սարքերով, որոնցից ոչ ոք չէր օգտվում. դրանք ծանր ու բարդ էին: Ինչևէ փորձեցի մոտենալ նրան: Գնացի ավելի մոտ և մոտեցա իր կողքի մարզասարքին, նրա երաժշտությունը լսելի էր նաև ինձ «Kill Bill» ֆիլմի երաժշտությունն էր, որ շատ եմ սիրում:

Իմ դուրս գալու ժամանակն էր: Հանդերձարանում իմ պահարանի մոտ էի, հագիս միայն անդրավարտիք էր, երբ «Kill Bill»-ը ներս մտավ: Ես միանգամից վերնաշապիկով ծածկեցի ինձ, ինչը նրան քմծիծաղ պարգևեց: Կարմրեցի (ատում իմ այդ սովորությունը):
-Իսկ դուք նոր ե՞ք սկսել հաճախել մարզասրահ:
-Ի՞նչ, կներեք,- հարցրեց նա՝ ականջից հեռացնելով ականջակալը:
-Ասում եմ՝ նոր ե՞ք սկսել հաճախել մարզասրահ:
-Չէ, ուղղակի գործի բերումով քաղաքում չէի, նոր եմ վերադարձել:
-Ահ, պարզ է:
Նա ժպտաց և անկաշկանդ սկսեց հանվել. 3 դաջվածք, ձիգ մարմին, գեղեցիկ ձեռքեր (նկատեցի միանգամից)… Ես արագ-արագ հագնվեցի և դուրս եկա
-Ալո, կներեք ես արդեն 15 րոպե է, ինչ տաքսիին եմ սպասում:
Զգացի ինչ-որ մեկի ձեռքը ուսիս: Նա էր:
-Ես մեքենայով եմ, դուք ու՞ր եք գնում, կարող եմ հասցնել
-Չէ, ես տաքսիին կսպասեմ:
-Ինձ համար դժվար չէ,- նորից նրա քմծիծաղը…
-Կոմիտաս…
-Շատ բարի, ինձ հարմար է:


Նստեցինք նրա մեքենան, ինձ մի տեսակ և անկաշկանդ և անհարմար էի զգում. չէի կարողանում խոսել: Ախր ինչի՞ մասին պետք էի խոսեի:
-Դուք երևի free car-ին կողմ եք (ապուշ հումոր էր, համաձայն եմ):
Նա նորից կիսաբերան ծիծաղեց.
-Ես այդ ժամանակահատվածում, ինչպես նշեցի, քաղաքում չեմ եղել, բայց շատ լավ գաղափար է:

Նա երաժշտություն միացրեց: Եթե հայելու մեջ նրա հայացքները չնկատեի, կմտածեի, որ դա դիտմամբ արեց, որ լռեմ, բայց նա ինձ էր նայում: Նա այնքան արհեստավարժ էր վարում մեքենան, երբեմն միայն շրթունքներն էր շարժում, հայհոյում էր երևի վարորդներին, որոնք գաղտնիք չէ, որ վարել չգիտեն
-Ինձ այստեղ հարմար է, կարող եմ իջնել:
Նա արգելակեց:
-Խնդրեմ, շատ հաճելի էր:
-Ինձ նույնպես:
Արդեն փակում էի դուռը, երբ նա հարցրեց
-Իսկ վաղը գալու ե՞ս մարզասրահ
-Հա, իհարկե: (Թեև որոշել էի որ էլ չէի հաճախելու)
-Շատ լավ, դե ուրեմն մինչ վաղը:
Մյուս օրը նա այդպես էլ չհայտնվեց, հաջորդ օրն էլ: Չգիտեմ ինչու, բայց նրան էի փնտրում: Վերջապես երրորդ օրը նա հայտնվեց:
-Բարև, ինչպե՞ս ես:
-Լավ մերսի, դու՞:
Չեմ կարող բացատրել, բայց մի տեսակ ինձ շատ լավ զգացի, երբ նրա ձայնը լսեցի, այդպիսի բան, կարող եմ երդվել, դեռ չէր եղել:
-Ես քեզ խաբեցի…
-Ի՞նչ առումով: (Ձև տվեցի, թե բան չեմ հասկանում):
-Դե ասացի, որ կհանդիպենք, բայց, գործեր ունեի…
-Աաաա, դրա մասին ես խոսում, ոչինչ: Ես գնամ, արդեն դուրս գալու ժամանակն է
-Ահա:
Չգիտես ինչու հանդերձասրահում նախկին 12 րոպեի փոխարեն մնացի 35 րոպե:
-Դու դեռ էստեղ ե՞ս:
-Հա, ուղղակի ինձ էլ էր դուր գալիս free car-ի գաղափարը))

Նա սկսեց բարձր ծիծաղել: Այդպես անցավ ևս մեկ շաբաթ: Այնպես չէ, որ մենք մտերիմ էինք, սակայն ամեն ինչ հասարակ էր: Ես արդեն գիտեի, թե նա որ ժամին էր գալիս մարզասրահ, իսկ նա փորձում էր հետաձգել գործերը: Ինձ չէր ասում դրա մասին, բայց նրա հեռախոսազանգերը դրա մասին էին հուշում…

Մենք նորից նրա մեքենայի մեջ էինք, ու նորից նա բարձր երաժշտության ներքո վարում էր մեքենան: Ես լուռ էի: Նա անցավ իմ խաչմերուկը, սակայն ես բան չասացի. ինձ դուր էր գալիս դա: Նա ամբողջ ընթացքում հայացքը չէր հեռացնում ինձնից, ինչից նստատեղս տաքանում էր: Մի-փոքր վախենում էի, բայց դա ավելի էր ինձ դուր գալիս: Նա արգելակեց. արդեն բավականին մութ էր: Երբեք այստեղ չէի եղել. ամբողջ քաղաքը երևում էր, և լույսերը ուղղակի խելքահան էին անում: Նա անջատեց երաժշտությունը:
-Դուրդ գալի՞ս է:
-Ի՞նչը:
-Քաղաքը, էլ ի՞նչը,- նա նորից ծիծաղեց:
-Այո, շատ, չէի եղել այստեղ, սա առաջին անգամ է:
-Առաջին անգա՞մ:
-Դե հա, կյանքում առաջին անգամ եմ…

Խոսքս մնաց անավարտ. նա համբուրեց ինձ, սկզբից շատ նուրբ, ապա ավելի ուժգին: Նա սկսեց մազերս շոյել և պարանոցս համբուրել: Ինձ դա մի քիչ վախեցրեց, մի քիչ զգաստացա, բայց անկարող էի կանգնեցնել նրան. նրա պինդ մատները շոյում էին կուրծքս, ինչն ինձ պարզապես խելքահան էր անում: Դա նման չէր մինչ այդ տղաների հետ ունեցածին:

Նա հանեց բլուզս, մի ձեռքով արձակեց կրծքկալս, ու սկսեց համբուրել կուրծքս: Ես արդեն վառվում էի: Նա արագ հետ նստեց իր նստատեղին և ձեռքերիցս բռնած ինձ իր գիրկը նստեցրեց: Նա կարծես գիտեր, թե ինչ եմ զգում, կարծես ունենար հեռակառավարման վահանակ և կառավարեր իմ հաճույքը: Դա ստիպում էր տնքալ հաճույքից էլ ավելի բարձր, սրտիս աշխատանքն արագանում էր, և ի վերջո դա հասցրեց ինձ գագաթնակետի: Գուցե երկար ժամանակ սիրով չէի զբաղվել, դրա համար այդքան ուժեղ էր ամեն ինչ:

Մի քանի րոպե այդպես նրա գրկում մնացի, ապա արձակեցի նրա վանդակավոր վերնաշապիկի կոճակները: Աստված իմ, նրա մարմինն իդեալական էր, չէի պատկերացնում, որ աղջկա մարմինն ինձ այդքան կգրգռեր: Մի քանի րոպե անց նա նույնպես օրգազմ ստացավ: Գլուխս ձեռքերով ամուր բռնեց և սկսեց համբուրել: Մի քանի րոպե համբուրվեցինք առանց ինչ-որ բան ասելու…

Արդեն հագնված էինք, նա շարժիչը միացրեց և սկսեց վարել, միացնելով երաժշտությունը: Մտքումս մարսում էի քիչ առաջ պատահածը, բայց ամեն ինչ շատ խառն էր. նա արգելակեց խանութի մոտ, գնեց ջուր և սառը հյութ:
-Խմիր,- քմծիծաղով ասաց:
-Մերսի…
Կարծես մի ամբողջ անապատ անցած և օազիսում հայտնված լինեի. ամբողջ շիշը դատարկեցի: Նա տարավ ինձ իմ խաչմերուկ և արգելակեց: Իջա մեքենայից, դուռը կիսաբաց թողնելով՝
-Շնորհակալություն տեղ հասցնելու համար:
-Խնդրեմ, վաղը կհանդիպենք,- ասաց նա:
Ոչ վաղը, ոչ մյուս օրը նա չհայտնվեց, երևի գործեր կային, իսկ իմ աբոնեմենտը վերջացավ…

Դեմոկրատները մտադիր են Թրամփի վեց նախարարների կանչել Կոնգրեսի լսումներինԳերմանիայում հայտնաբերվել է մ.թ.ա. IX դարի հազվագյուտ բրոնզե սուր. BildԱՄՆ–ն և Իսրայելը կփորձեն կրկին անկարգություններ կազմակերպել Իրանում․ ԻՀՊԿԱԷՄԳ-ն չի կարող պահանջել մուտք դեպի հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ. ԷսլամինԻրանը հայտարարել է բոլոր 14 հարևան երկրների հետ սահմանների անվտանգության մասինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքին` տուժածներ չկանԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրաԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալները՝ 12 համայնքումՌուսաստանն ընդունել է վառելիքի պակասը և նախատեսում է ավելացնել ներմուծումըԹրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ճգնաժամի է բախվել․ թոքենը կորցրել է արժեքի 94%-ըԺամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունըՊակիստանը լրացուցիչ զորքեր է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ հութիների հարձակումների պատճառովԶելենսկին հայտարարել է ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով կրակը դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամության մասինՄիջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ. Գագիկ ՍուրենյանՏԻՄ ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքներիՏավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակԱրման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնինՆոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3,100 ընտրողՄոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական ԱԹՍ է արձակվել, 105-ը ոչնչացվել է մայրաքաղաքի մատույցներում. ՍոբյանինԱմերիկացի պատմաբանը քննադատել է ՓաշինյանինՆոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելWP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համարԵվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել ՈւկրաինայինԱմերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց էՄոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարքԵրևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներԱրդյո՞ք Ռուսաստանի համար սպառնալիք է «Թրամփի ճանապարհը»Մաքսիմ Գրիգորիև. «ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդում և Հայաստանի ձայնի իրավունքից զրկում»Հայաստանին սևծովյան ճյուղով ինտեգրում են Միջին միջանցքին«Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՈւիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՀայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. պատմության այս օրը (Նոյեմբերի 29)Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր
Ամենադիտված