Ազատան համայնքի բնակիչները փակել են ավտոճանապարհն ու պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզատան համայնքի բնակիչները փակել են ավտոճանապարհն ու պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, գրում է Mediaport թելեգրամյան ալիքը:
Նշենք, որ տևական ժամանակ է՝ տարբեր մարզերում, Երևանում քաղաքացիները իրականացնում են ակցիաներ, փակում են ճանապարհներ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Անհնազանդության ակցիաների պատճառը նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթն է, որի համաձայն, Արցախի տարածքների մեծ մասը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: