Ռուսաստանի ՊՆ-ի ինքնաթիռները մեկ օրվա ընթացքում 10 անհասկանալի չվերթ են իրականացրել Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆnews-r.ru-ն գրում է, որ Ռուսաստանից Հայաստան է ժամանել անհայտ բեռով 10 ինքնաթիռ: Օդանավերը վայրէջք են կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այն, թե ինչ է եղել բեռը անհայտ է: Թերևս հնարավոր է, որ դա լրացուցիչ հանդերձանք կամ սարքավորում է խաղաղապահ զորակազմի համար: Հնարավոր է նաև, որ բեռը կապ չունի ռազմական ուղղվածության հետ, և ինքնաթիռները մարդասիրական օգնություն են տեղափոխել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչների համար:
Այդ մասին դեռ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Արցախի Հադրութի շրջանում, ինչը եռակողմ համաձայնագրի հիմնական կետերից մեկի խախտում է: Ռազմական գործողությունների արդյունքում Բաքուն իր վերահսկողության տակ է վերցրել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հին Թախեր գյուղը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը