Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թեյի համաշխարհային օր, Էսպերանտո լեզվի համաշխարհային օր, Ուկրաինա` Դատական աշխատողների օր, Հոլանդիա՝ Թագավորության օր, Ռուսաստան՝ Պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 – ծնվել է կոմպոզիտոր և խմբավար Կարո Զաքարյանը։

1899 – ծնվել է հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի համահեղինակ Գաբրիել Էլ-Ռեգիստան։

1915 – վախճանվել է հրապարակախոս Տիգրան Արփիարյանը։

1916 – ծնվել է գրող, արձակագիր Վիգեն Խեչումյանը:

1918 - հայ-վրացական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել անգլիական զորքերի ափհանում Փոթիում։

1924 – ծնվել է ճանաչված երգիչ, հայ երգարվեստի երախտավոր Հովհաննես Բադալյանը:

1929 – ծնվել է կինոռեժիսոր Արման Մանարյանը («Տժվժիկ»):

1934 – ծնվել է երկրաբան Հենրիխ Վարդանյանը։

1957 – ծնվել է լրագրող, պետական գործիչ Նիկոլայ Գրիգորյանը։

1969 – վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Կոստան Զարյանը։

1982 – ստեղծվել է Երևանի Կամերային թատրոնը:

1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Դուկրոն հանդես է եկել 35 պատգամավորների անունից և պահանջել հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915 թվականի ցեղասպանությունը, որին զոհ է դարձել հայ ժողովուրդը»։

2003 - Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է մի բանաձև, որով դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

2005 - Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում Հայաստանից բերված խաչքար է տեղադրվել։

2008 - Երևանի Տերյան և Լալայանց  շենքերի բնակիչները երթ են կազմակերպել դեպի նախագահի նստավայր՝ բողոքելով իրացման գոտում հայտնված իրենց շենքերի քանդման և դրանց տեղում «էլիտար» շենքեր կառուցելու որոշման դեմ: 

2012-ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին առաջադրել է նախագահի թեկնածու, որը գալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով:

2012 – վախճանվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը։

2016 - Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 9 ամսվա դադարից հետո ընդունել ու ճանապարհել է ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը:

2017 - Հայ-իրանական սահմանին բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։

2019 - վախճանվել է գործարար,  Հայկական միջազգային ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 – ծնվել է Հռոմի կայսր Ներոնը։

533 — Տիկամերոնի ճակատամարտում բյուզանդացի զորահրամանատար Վելիզարիայի բանակը ջախջախել է վանդալների թագավոր Գելիմերի բանակին, որի արդյունքում Աֆրիկայում գտնվող վանդալների պետությունը դադարել է գոյություն ունենալ։

944 — Բյուզանդիայի կայսր Ռոման 1-ինը գահընկեց է  արվել որդիների կողմից, որի արդյունքում ծագել են ժողովրդական հուզումներ, որոնք դադարել են միայն Կոնստանտինին կայսր հայտարարելուց հետո։

1055 — Խալիֆ ալ-Կաինի համաձայնությամբ Բաղդադ են մտել Թորգուլ խանի թուրք-սելջուկական զորքերը։

1467 – տեղի է ունեցել Բաի ճակատամարտը, որը մոլդովա-հունգարական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1598 — Սանչխոե ամրացի 20 հազար ճապոնացի զինվորներ գեներալ Սիմացու Յոսիհարայի ղեկավարությամբ նստել են 500 նավեր և ուղևորվել Կորեայում շրջափակվածներին օգնության։

1610 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Դավիդ Կրտսեր Տենիրսը։

1675 – վախճանվել է բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերը։

1821 — հիմնադրվել է «Ֆրանսիական աշխարհագրական ընկերությունը»։

1840 — Նապոլեոն Բոնապարտի աճյունը հանդիսավորությամբ վերադարձվել է Փարիզ։

1852 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Անտուան Անրի Բեքերելը։

1858 – ծնվել է գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը։

1899 – անգլո-բուրական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կոլենսոյի ճակատամարտը:

1917 - ԽՍՀՄ Կարմիր բանակում մտցվել է առաջին տարբերանշանը՝ կարմիր աստղը։

1924 – ծնվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն:

1939 թ. – կայացավ «Քամուց քշվածները» նշանավոր ֆիլմի պրեմիերան:

1958 – վախճանվել է ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վոլֆգանգ Պաուլին։

1966 – վախճանվել է ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ Ուոլթ Դիսնեյը։

1966 — ֆրանսիայի Մեդոնյան աստղադիտարանում հայտնագործվել է Սատուրնի 10-րդ արբանյակ Յանուսը։

1972 – ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված №2997 բանաձևի համաձայն ստեղծվել է UNEP ծրագիրը։

1982 — բացվել է սահմանը բրիտանական գաղութ Ջիբրալթարի և Իսպանիայի միջև։

2000 — կանգնեցվել է Չերնոբիլյան ատոմակայանի 3-րդ էներգոբլոկը, որով իսկ այդ ատոմակայանը դադարել է լինել գործող։

2018 — Ուկրաինայում ստեղծվել է միավորված տեղական ուղղափառ եկեղեցի։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»
Ամենադիտված