Պեսկովը պատասխանել է «նախագահական բունկեր» -ի մասին լուրերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը, ենթադրաբար, համավարակի ժամանակ «բունկերում» է:
Պեսկովն ընդգծել է, որ պետության ղեկավարն ապրում է Նովո-Օգարևոյի նստավայրում:
«Նա այնտեղ է ապրում, հաճախ աշխատում է այնտեղ, այնտեղից ժամանում է Կրեմլ, որտեղից էլ ոչ այնքան հաճախ, որքան կցանկանար, բայց և այնպես նա մեկնում է գործուղումների, տեխնոլոգիական լուծումները նրան տալիս են իրեն անհրաժեշտ վայրերում գտնվելու տպավորություն», – «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Նաիլի Ասկերզադեի «Վտանգավոր վիրուս. առաջին տարին» ֆիլմում ասել է պաշտոնյան:
Կրեմլի խոսնակը հավելել է, որ նախագահը համավարակից առաջ ևս ապրել է Նովո-Օգարևոյում: