Իրականում ինչ նպատակով է ուղղաթիռը տեղափոխվել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1. ՔՊ վարչության անդամների կողմից հրաժարականի պահանջի մասին լուրերը սուտ են։
2. Վարչության նիստ չի եղել։
3.Խմբակցության նիստ չի եղել։
4. Ոստիկանությունը գործում է իր պլանին և իրավիճակին համապատասխան, արտառոց ոչինչ չկա։
5. Վարչապետը կառավարության շենք քիչ առաջ չի գնացել։
6. Հանրայինի տեսախցիկ չի բերվել։
7. Ուղղաթիռը տեղափոխվել է զինվորական շարժի շրջանակներում։
8. Ուղերձ չի լինելու։
9. Ընդդիմության հետ հիմա հանդիպում չկա։
10. Տարածվող կրճատված հրաժարականի վիդեոն 2018 թվականի է, երբ վարչապետը հրաժարական տվեց, որպեսզի նախորդ խորհրդարանը ցրվի։
11. Մեդիատեռորիստները պարտվելու են»։