Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ հետ միասին 16 հոգի էլ կար». Սեյրան Օհանյանը պատմել է` իրականում ինչ էր անում Շուշիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեյրան Օհանյանը հերքում է նաև այն տեղեկությունները, թե ինքը փախուստի է դիմել Շուշիի մերձակայքից։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե Շուշիի մարտական գործողություններն ինքն է ղեկավարել։ «Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում այսօր գեներալ-գնդապետը նշեց, որ Արցախ է մեկնել սեպտեմբերի 28-ին անձնական որոշմամբ։ Մինչ այդ ո՛չ իրեն, ո՛չ Յուրի Խաչատուրովին չի հաջողվել հանդիպում ունենալ ՊՆ ղեկավարության հետ և հասկանալ, թե իրենց փորձն ինչպես կարող են ծառայեցնել այս պատերազմում։

Ասում է` ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ խորհրդակցելուց հետո մեկնել է ՊԲ հրամանատարի մոտ, երեք օր գտնվել հրամանատարական կետում և փորձել չխանգարելով` խորհուրդներ տալ, առաջարկություններ անել մարտական գործողությունների, նաև օպերատիվ շարվածքում վերախմբավորումներ անելու վերաբերյալ։

Մի քանի օր անց որոշում է կայացվել, որ փորձառու զինվորականներից շատերը, այդ թվում Սեյրան Օհանյանն իրավունք չունեն հրամանատարական կետում լինելու։

Օհանյանի խոսքով՝ երբ մարտական գործողությունները մոտեցել են Շուշիին, սեփական նախաձեռնությամբ գնացել է տեղի հրամանատարության մոտ։

Նա հերքում է տարածվող այն տեղեկությունները, թե ինքը ղեկավարել է Շուշիի մարտական գործողությունները։ Ասում է` համապատասխան աջակցություն է ցուցաբերել. միայն այդքանը, հրամանատարական որևէ գործառույթ չի ունեցել։

«Գործել եմ իմ ցանկությամբ, գործել եմ ըստ իրավիճակի, երբևիցե կապ չեմ ունեցել բանակի հրամանատարի հետ այդ ուղղությամբ, բանակի հրամանատարն ու տեղի ուղղության հրամանատարն են ղեկավարել Շուշիի մարտական գործողությունները։ Ես կապ չեմ ունեցել իրենց հետ։ Ամսի 5-ին, երբ 3 կողմից շրջափակման մեջ էինք, ինձ հետ միասին տասնվեց հոգի էլ կար»,- իրադարձությունները ներկայացնում է Սեյրան Օհանյանը` հերքելով տարածված ևս մի տեղեկություն, թե ինքը փախուստի է դիմել Շուշիից։

Ասում է՝ տարիքով մեծն ինքն էր, դրան գումարած` իր ֆիզիկական վիճակը, ինքը պարզապես չէր կարող փախչել։

«Այդ իրավիճակում յուրաքանչյուրն անցնում էր իմ կողքով, հարցնում էին՝ ինչ անենք, ասում էի՝ թողեք, գնացեք։ Շատերն ասել են՝ պարոն Օհանյան, Ձեզ օգնենք, հանենք, որովհետև ես միայնակ՝ ոտքով, չէի կարող դա անել։ Վերջում բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, ապահովեցին հրամանատարական կետի տեղափոխումը, որովհետև այնուհետև հրթիռահրետանային հարվածներ պետք է հասցնեին նաև հրամանատարական կետի մերձակայքին, որովհետև տեղը բացահայտված էր»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է Շուշիում «Իսկանդերի» հարվածին, Սեյրան Օհանյանն ասում է, որ այդ մասին տեղեկություններ չունի։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

https://armeniasputnik.am/karabah/20201211/25720048/indz-het-miasin-16-hogy-el-kar-seyran-ohanyan.html




«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը. ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՖԻՖԱ-ի նախագահի հայտարարությանը Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Իրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինԽnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջՏարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարԵրևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին
Ամենադիտված