Եվրամիության գագաթնաժողովում համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը. France Press
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել Է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է France Press
գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների:
Ներկայում գործում են ԵՄ անհատական պատժամիջոցներն Արևելյան Միջերկրածովում Կիպրոսի տարածքային ջրերում անօրինական հորատման համար: Նոյեմբերին ԵՄ-ն այդ պատժամիջոցների գործողությունը երկարացրել Է մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը:
Անօրինական հորատման համար պատժամիջոցների ցուցակի մեջ այժմ մտնում են Թուրքիայի երկու քաղաքացիներ: Աղբյուրները հաղորդել են, որ ԵՄ-ի ղեկավարները պայմանավորվել են անհատական պատժամիջոցների ընդլայնման շուրջ:
«Համաձայնեցրել են անհատական պատժամիջոցները. եթե Թուրքիան շարունակի իր անօրինական ու ագրեսիվ գործողությունները, կարող են ընդունվել լրացուցիչ միջոցառումներ»,-ասել են նրանք:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության գագաթնաժողովի նախօրյակին դրական դինամիկա Է արձանագրել Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի գործողությունների մեջ: Նա ընդգծել Է, որ ԵՄ-ն ցանկանում Է ավելի կայուն և կանխատեսելի հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց պատրաստ Է օգտագործել իր տնօրինության տակ եղած լծակները, եթե դրական փոփոխություններ չտեսնի: