Իրանի արտգործնախարարը կոշտ պատասխան է տվել Էրդողանի` Բաքվի շքերթի ելույթին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ում գրառում է արել, որով պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվի շքերթում արած հայտարարությանը։
Pres. Erdogan was not informed that what he ill-recited in Baku refers to the forcible separation of areas north of Aras from Iranian motherland
— Javad Zarif (@JZarif) December 11, 2020
Didn't he realize that he was undermining the sovereignty of the Republic of Azerbaijan?
NO ONE can talk about OUR beloved Azerbaijan
«Նախագահ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Արազից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն,– գրում է Զարիֆը, –նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին» (Զարիֆն ի նկատի է ունեցել Իրանի հյուսիս–արևելքի պատմաաշխարհագրական երկրամասը` իրանական Ադրբեջանը` խմբ.)։
Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթում Էրդողանն իր ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեմից մի հատված` Հարավային Ադրբեջանի և Հյուսիսային Ադրբեջանի տարանջատման մասին։