Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին զիջումը կլինի, եթե ագրեսիայից հետո համաձայնենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ԳԱԱ թղթակից անդամ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, մինչև Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը պաշտոնապես արձագանքելը պետք է հասկանալ, թե առհասարակ Թուրքայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ինչ հիմնադրույթների վրա է հիմնվում: Այդ ամենով հանդերձ, պետք է նաև հաշվի առնել նաև, որ Թուրքիայից եկող հայտարարությունները աշխարհաքաղաքական իրողություններից են բխում: Ուստի հարկավոր է բավականին ուշադիր լինել և չշտապել:

 «Պետք է նկատել, որ ըստ թուրքական կողմի վերլուծությունների փորձ է արվում ներկայացնել, որ ավելի շատ Հայաստանն է կախված Թուրքիայից, քան Թուրքիան Հայաստանից: Բացի այդ, Թուրքիան բոլոր առիթներն օգտագործելով փորձում է ցույց տալ, որ ինքը ցանկանում է, որ Հայաստանը դադարի լինել Արցախի երաշխավորը: Ուստի, ակնկալում են զիջումներ նաև այս ուղղությամբ: Այդ համատեքստում, առաջին զիջումը կլինի այն, որ մենք Թուրքիայի կողմից ցուցաբերած ագրեսիայից հետո համաձայնենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Մյուս զիջումները, ըստ Սաֆրաստյանի, որի մասին Թուրքիան դեռ չի բարձրաձայնում, վերաբերում են Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելուն և Հայստանի կողմից 1921-ին կնքված Կարսի պայմանագրին հավատարիմ մնալու մասին հայտարարությանը:

 «Այսինքն Չավուշօղլուի հայտարարությունները պետք է այս երեք կետերի համատեքստում դիտարկել: Այսինքն՝ Թուրքիան սպասում է, որ Հայաստանը գնա զիջումների: Ուստի, այս պայմաններում Թուրքիայի հետ երկխոսության մասին խոսել ընդհանրապես իմաստ չունի: Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը ուղղված էր նաև Հայաստանի դեմ: Ամեն դեպքում, Հայաստանի դեմ վարվող քաղաքականությունը պետք է դիտարկել նախորդ դարից սկսված և մինչ օրս շարունակվող մարտահրավերների շարունակականության տեսանկյունից: Այսինքն՝ հարկավոր է Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը շարունակել ավելի ինտենսիվորեն: Եվ եթե մենք կարողանանք ավելի հմուտ քաղաքականություն վարել, ապա, կարծում եմ, ավելի շատ աջակիցներ կունենանք, քան հիմա ունենք»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Մարիամ Պետրոսյան

www.1or.am

Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր
Ամենադիտված