Ո՞րն է 2020 թվականի ամենահայտնի հավելվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2020 թվականի աշխարհի ամենահայտնի հավելվածը կարճ տեսանյութերի ստեղծման, տարածման և դիտման «TikTok» ծառայությունն է: Այս մասին հաղորդել է «TechCrunch»-ը՝ հղում անելով «App Annie» ընկերությանը:
«TikTok»-ը ամենահայտնի հավելվածն է դարձել ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի օգտատերերի շրջանում: «App Annie»-ն կանխատեսել է, որ 2021 թվականին ծառայության ակտիվ օգտատերերի թիվը կգերազանցի մեկ միլիարդը:
2020 թվականի ամենահայտնի հավելվածների վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Facebook» սոցիալական ցանցի հավելվածը: Առաջատարների հնգյակում տեղ են գտել նաև «Facebook»-ին պատկանող երկու հավելվածները՝ «WhatsApp»-ը (երրորդ տեղ) և «Instagram»-ը (հինգերորդ տեղ):
Ավելին այստեղ