Բաքվի շքերթում իր ճառում Էրդողանն ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանին՝ հիշելով նաև հայ ժողովրդի դահիճ Էնվերի փաշային. քաղաքագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻր ճառում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանին: Հիշում է նաև հայ ժողովրդի դահիճ Էնվերի փաշային: Այս օրը մենք ինքներս բերեցինք մեր գլխին: Հիմա էլ, ի հարկե, ամեն բան անելու ենք, որ այդ սպառնալիքներն իրականություն դառնան: Մենք այդպիսին ենք. խաղաղություն ենք մուրում, երազում առևտրի և բաց սահմանների մասին, խաղաղություն անրջում, անընդհատ հայրենիք նվիրում և պատժում հայրենասերներին, «ոչմիթիզհողականությունն» ամոթալի հռչակում, իսկ թշնամին թքում է մեր վրա, մեզ մորթում և միայն մտածում նվաճելու մասին: Եվ ո՞վ է առավել արժանապատիվ և արժանի հաղթանակի՞: Իհարկե ոչ մենք: Եթե այս օրն էլ մեզ ուշքի չբերի, ուրեմն մենք իրոք որ արժանի ենք այս ամենին: Հայկ Մարտիրոսյան
Նյութի աղբյուրը` Yelaket.am