Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով մոտոերթ անող Արման Սաղաթելյանին և Նարեկ Մալյանին (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Հայաստանն առանց Նիկոլ». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ակցիա արեցին:
Ոստիկանները բերման ենթարկեցին մոտոերթ անող հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանին և «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին:
Ոստիկանները լրագրողներին չեն թողնում մոտենալ նրանց և չեն պարզաբանում, թե ինչ հիմքով են բերման ենթարկվում ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ մինչ բերման ենթարկվելը Արման Սաղաթելյանը հայտնեց, որ նրա և Նարեկ Մալյանի գլխավորությամբ անցկացվող մոտոերթը ևս կարևոր է, որպեսզի ցուցաբերեն աջակցություն հանրահավաքին:
«Դավաճան, ստահակ իշխանությունը պետք է հեռանա, իսկ ոստիկանությունը ոչ թե պետք է այդ իշխանությանը պաշտպանի, ապօրինի հրահանգներ կատարի, այլ ապահովի իր երկրի և բնակչության շահերն ու ապրելու իրավունքը: Սա է այս ակցիայի նպատակը»,-ասաց նա: