Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որեւէ մեկի աթոռակռվին. ոստիկանության աշխատակիցն ազատման դիմում է գրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես, իմ կամքով, աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել` հույս ունենալով, որ իմ խոսքը կդառնա լսելի ու հասկանալի բոլորին, մենք կհամախմբվենք, յուրաքանչյուրս կդրսեւորի բարձր պատասխանատվության զգացում եւ իր լուման կներդնի մեր Հայրենիքի խաղաղ եւ արժանապատիվ ապագան կառուցելու գործում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության աշխատակից Վանիկ Պարույրյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ.

Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար եւ անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ եւ բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։

Ես, ինչպես իմ ծառայակից բազմաթիվ ընկերներ, պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհաբերել հանուն մեր Հայրենիքի։ Ինչպես ներկայումս, այնպես էլ նախկինում, փորձել ենք հնարավորինս արդար եւ անկողմնակալ կատարել մեր ծառայողական պարտականություններն ու օրենքով վերապահված մեր լիազորությունները եւ շարունակելու ենք նույն կերպ, ինչ էլ որ լինի։

Սակայն ներկայումս մենք բոլորս, ինչպես եւ մեր հայրենակիցները, կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան թուրք-ադրբեջանական ահաբեկչական տականքների կողմից հրահրված, պարտադրված պատերազմի ժամանակ, որի ընթացքում մենք բոլորս կորցրել ենք լավագույն մարդկային հատկանիշներով օժտված մեր ՀԵՐՈՍ ընկերներին եւ հարազատներին։ Ներկայիս մարտահրավերը ոչ պակաս սթափություն, պատասխանատվություն եւ համախմբվածություն է  պահանջում յուրաքանչյուրիցս, ուստի պետք է լինենք առավել զգոն, պատասխանատվության բարձր զգացումով, գիտակցենք մեր առաջ դրված խնդիրները եւ պատվով կատարենք դրանք, չէ որ մեզնից է մեծամասամբ կախված մեր Հայրենիքի անվտանգության երաշխիքը։

Ես հասկանում եմ մի պարզ բան.

Այսօր մեր երկիրը բաժանված է երկու տարբեր ճակատների, որոնցից յուրաքանչյուրը վստահ է իր դիրքորոշման մեջ եւ պատրաստ է իր գաղափարի համար պայքարել մինչեւ վերջ։ Այդ պայքարն, իմ անձնական կարծիքով, կարող է,  եւ սպառնում է երկրի ներքին եւ արտաքին անվտանգությանը, ուստի իմ կոչն է եւ իմ բոլոր ծառայակից ընկերներիս եւ բոլոր հայրենակիցներիս, թույլ չտալ իրադարձությունների նմանատիպ զարգացմանը, իսկ ստեղծված իրավիճակը լուծել բացառապես Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, այլ ոչ թե որեւէ մեկի էմոցիոնալ եւ ոչ սթափ որոշումներով։ Ես չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որեւէ մեկի աթոռակռվին, այլ իմ նպատակն է թույլ չտալ  մեր Հայրենիքի անվտանգությանն սպառնացող պայթունավտանգ իրավիճակներ եւ թող ՀԱՅ-ը որոշի իր ապագան, այլ ոչ թե որոշակի անձանց շրջանակ։

Ես, իմ կամքով, աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել` հույս ունենալով, որ իմ խոսքը կդառնա լսելի ու հասկանալի բոլորին, մենք կհամախմբվենք, յուրաքանչյուրս կդրսեւորի բարձր պատասխանատվության զգացում եւ իր լուման կներդնի մեր  Հայրենիքի խաղաղ եւ արժանապատիվ ապագան կառուցելու գործում։

ՊԱՏԻՎ ՈւՆԵՄ...»։

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում
Ամենադիտված