Մահացել է «Ոսկե գնդակի» դափնեկիր, աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին
ՍՊՈՐՏ65 տարեկանում մահացել է Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն, 1982թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Պաոլո Ռոսին, հաղորդում է gazetta.it-ը։ Մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է։
1982-ին Ռոսին Իտալիայի հավաքականի հետ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Խմբային փուլում նա երեք գոլ է խփել բրազիլացիներին (3։2), եզրափակիչում գրավել է Գերմանիայի հավաքականի դարպասը (3։1)։ Նա ճանաչվել էր այդ մրցաշարի լավագույն խաղացողը։
Իտալիայի հավաքականում Ռոսին մասնակցել է 48 հանդիպման, խփել 20 գոլ։ Ակումբային կարիերայում Ռոսին ներկայացրել է «Յուվենտուսը», «Կոմոն», «Վիչենցան», «Պերուջան», «Միլանն» ու «Վերոնան»։ «Յուվենտուսի» հետ Ռոսին դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական չեմպիոնների գավաթակիր, գավաթակիրների գավաթակիր։