Ռուս բժիշկները Ղարաբաղի դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ցուցաբերել 41 երեխայի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս զինվորական բժիշկները մեկ օրում Ստեփանակերտի ավելի քան 40 բնակիչների օգնություն են ցուցաբերել հատուկ նշանակության բժշկական ջոկատի (МОСН) տեղակայված կետերում, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Նշվում է, որ հիվանդներին խորհրդատվություններ են տրամադրել և զննություն կատարել։
Թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագիտական մասնագետներ որակյալ բուժօգնություն են ցուցաբերել դաշտային հոսպիտալում։
Նշվում է, որ տեղացիները հիմնականում դիմում են տարբեր խրոնիկական հիվանդությունների սրացումների, սրտանոթային և էնդոկրին հիվանդությունների, ինչպես նաև ատամնաբուժական միջամտության հետ կապված:
ՊՆ տվյալներով՝ МОСН ստորաբաժանումների կազմում են 60-ից ավելի ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
«Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 368 բնակչի, որոնց թվում 41 երեխա կա», - ասվում է հաղորդագրության մեջ: