Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հեռացման պահանջը ոչ միայն քանակական է, այլ առաջին հերթին որակական. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսել է ալեկոծվել, և ակտիվ գործընթացներ են ընթանում։ Առաջին հերթին օրակարգային է դարձել պարտված իշխանության հեռացման և Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը։ Խնդիրն այն է, որ, բացի Հայաստանի համար կարևոր քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներից, դեռ բանակցային գործընթացում հայկական կողմերին պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր կա, որտեղ և պետք է հստակեցվեն ու պարզվեն Հայաստանի և Արցախի ապագային վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ըստ այդմ, ներկայիս իրավիճակում Փաշինյանը չունի վստահություն ու հեղինակություն, որ առաջիկայում կարողանա ներկայացնել Հայաստանը։

Ավելին, նրա գործողությունները որակվում են որպես թուլամորթություն ու դավաճանություն։ Եվ պատահական չէ, որ օր օրի վերջինիս հրաժարականի պահանջն ավելի մեծ արձագանք է ստանում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։ Սակայն իշխանությունները ամեն կերպ կառչած են իրենց աթոռներից, ու չհեռանալու համար, ի թիվս այլ արհեստական պատճառաբանությունների, ներկայացվում է այն փաստարկը, թե իբր կառավարության հրաժարականի հանրային պահանջ չկա՝ հաշվի առնելով փողոց դուրս եկած մարդկանց, ըստ իշխանությունների, փոքր քանակը։ Իհարկե, շատ վիճելի է, թե ինչ չափանիշներով է որոշվում շատն ու քիչը: Սակայն դա դեռ հարցի մյուս կողմն է: Իրականում հրաժարականի հանրային պահանջը միայն քանակական տեսանկյունից չէ, որ պետք է դիտարկել։ Եվ եթե նշենք, թե ինչ շրջանակներ են բարձրացնում կառավարության հրաժարականի հարցը, ապա ասելիքն առավել պարզ կդառնա։ Այսպես, Փաշինյանի հրաժարականի հարցն է բարձրացնում մեր քաղաքական դաշտի կարևորագույն հատվածը։

ՀՀ նախկին և ներկա բոլոր չորս նախագահները հայտարարել են այդ մասին։ Նրանց կարծիքը կիսում են նաև ՀՀ նախկին 12 վարչապետներից 6-ը, կան տեղեկություններ, որ այդ կարծիքին են ևս երկուսը։ Քաղաքական կուսակցությունների հատվածից Փաշինյանի հրաժարականը ստեղծված ճգնաժամային իրադրության հանգուցալուծում են համարում ԱԺ 3 խմբակցություններից 2-ը, իսկ խորհրդարանից դուրս 17 կուսակցությունների դաշինքը, ինչպես նաև նրանց չմիացած բազմաթիվ այլ կուսակցություններ։ Եկեղեցու բարձր հոգևոր դասը նույնպես հայտարարում է Փաշինյանի հեռանալու անհրաժեշտության մասին։ Այդ կապակցությամբ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները ուղերձներով հանդես եկան։

Այս տեսակետն արտացոլված է նաև գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի կարծիքներում։ Կրթության և գիտության ոլորտում առանցքային դերակատարություն ունեցող հաստատություններից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ԵՊՀ գիտխորհուրդը վերջերս հայտարարություն տարածեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Վերջին օրերին կտրուկ ավելանում է նաև այն համայնքապետների և վարչական մարմինների ղեկավարների թիվը, որոնք հանդես են եկել վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարություններով։ Կառավարության հեռացման պահանջով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաև բազմաթիվ մտավորականներ (մեկ-երկու պատեհապաշտների բացառությամբ, իսկ այդպիսիք միշտ ու բոլոր ժամանակներում եղել են, որոնց համար Հայրենիքը ոչինչ է իրենց անձնական կոմֆորտի համեմատ), բազմաթիվ դիվանագիտական ծառայողներ, փաստաբաններ, սփյուռքյան շուրջ 100 կազմակերպություններ, 500-ից ավելի փաստաբաններ, ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարարներ և այլն։

Փաստորեն, կառավարության հեռացման պահանջ է ներկայացնում ամբողջ ինտելեկտուալ հատվածը։ Մտավոր, հոգևոր և քաղաքական դաշտը Փաշինյանի հրաժարականի կողմնակիցն է, ուստի հանրային պահանջի վերաբերյալ հարցը նախ և առաջ պետք է դիտարկել որակական տեսանկյունից։ Կասկած չկա, որ այս տրամադրվածությունը շատ արագ տարածվելու է ողջ հանրության շրջանում և որակականը նաև քանակական լուրջ բովանդակություն է ստանալու։ Իսկ Փաշինյանը, կարծես թե, թքած ունի տարածքային և մարդկային կորուստների վրա, կարևորը աթոռը ամուր պահի։ Սակայն հարց է, թե ի՞նչի վրա է Փաշինյանի հույսը, որ փորձում է երկարաձգել իր իշխանությունը։ Առաջին հերթին դրանք ֆեյքային ստրուկտուրաներն են։ Սոցիալական ցանցերում վիրավորանք և ատելություն տարածող ֆեյքերը, կիսագրագետ և շատ ցածր ինտելեկտուալ հատկանիշներ ունեցող հատվածը, իսկ դրսում՝ սադրիչներն ու ակնհայտ ուղղորդված մի երկուսը։

Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ նախօրեին Հանրապետության հրապարակում «հավաք» էր կազմակերպվել։ Ուշագրավ է, որ այդ հավաքը կազմակերպվել էր այնպիսի ժամի, երբ ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ էր դեռ անում, ինչը հեռուն գնացող կասկածների տեղիք է տալիս: Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ եթե նույնիսկ քանակով գնահատելու լինենք, ապա ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հազիվ 4050 մարդ էր հավաքվել, ինչի արդյունքում անգամ իշխանամերձ լրատվականները նախընտրեցին չշարունակել ուղիղ եթերները։ Իսկ եթե նույնիսկ հանրահավաք էլ անի Փաշինյանն անձամբ, հնարավոր է՝ իրոք շատ մարդ հավաքի, սակայն բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, պետական կառույցներից ստիպողաբար բերվածներով, ոչ ավելին: Կարծիք կազմելու համար, թե ովքեր էին եկել իշխանություններին աջակցություն հայտնելու, բավական է լսել այդ անձանց հայտարարությունները։

Օրինակ՝ հավաքի մասնակից և ազատամարտիկ ներկայացող քաղաքացիներից մեկն անգամ պատկերացում չուներ ոչ միայն Արցախի մասին, այլև այն մասին, թե կոնկրետ որտեղ էր ինքը «կռվել», և հայտարարում էր, թե «Քարվաճառը նույն Ջաբրայիլն է»։ Կամ ներդրված մի տիկին ասում էր, թե «Հայրենիքի կորստի դեմ ընդվզողները սրիկաներ են»: Ահա սա է Փաշինյանին պաշտպանողների մակարդակը: Այնտեղ էին նաև «հեղափոխության պահապաններ» կոչված խմբի ներկայացուցիչները, որոնք այս ընթացքում, բացի իշխանության քաղաքական հակառակորդների հասցեին ուղղված սպառնալիքներից և խուլիգանական պահվածքից, ոչնչով աչքի չեն ընկել, ու երևի թե ժամանակի ընթացքում սրանցով կզբաղվեն իրավապահները։ Սակայն մինչ այդ պետք է հաշվի առնել, որ «բրոնիժիլետներով» (որոնց կարիքը պատերազմի ժամանակ այդքան կար) նմաններին փողոց հանելով՝ Փաշինյանը կարծես թե հող է նախապատրաստում բախումների համար։

Սակայն ակնհայտ է, որ շուտով հանրային ուժեղ ճնշման արդյունքում բոլորը՝ անգամ իր մերձավորները, երես են թեքելու իրենից։ Իսկ մտավոր ցածր ունակություններ ունեցող կամ ընդհանրապես չունեցող փոքրաթիվ զանգվածի, ազգային անվտանգության սպառնալիք դարձած սորոսականների կամ մի քանի վարկաբեկված սատելիտների աջակցությամբ ո՛չ հանրային կարծիք կարելի է փոխել, ո՛չ էլ երկար ժամանակ պահպանել բաղձալի աթոռը: Չի կարող մեկ անձն իր փոքրաթիվ խմբակով դեմ դուրս գալ սեփական ժողովրդին, որքան էլ այնպիսի մարդկային ու բարոյական անկում արձանագրեն, որ ֆեյքերի ու անկիրթ մասսայի ձեռամբ փորձեն վարկաբեկել Հայաստանի գիտնականներին, Հայ Առաքելական եկեղեցին, դիվանագետներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին ու ընդհանրապես մտածելու ունակ մարդկանց, որքան էլ հասարակության մեջ սերմանեն կեղծ գաղափարներ, թե իբր Փաշինյանը փրկել է 30 հազար զինվորի կյանք, փրկել է Արցախի մնացած մասը: Գուցե վաղն էլ շնորհակալություն հայտնենք, որ չի հանձնել Երևա՞նը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայն
Ամենադիտված