Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ -  Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր, Ցեղասպանությունների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Հայրենիքի հերոսների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1883 – ծնվել է արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ Հակոբ Օշականը։

1904 – ծնվել է թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանը։

1918 – Ախլքալակի և Բորչալուի նահանգներում սկսվել է հայ-վրացական ընդհարում, որը տևել է մինչև դեկտեմբերի 31-ը։

1942 – առաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:

1948 - ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը վավերացրել է ցեղասպանության մասին կոնվենցիան։

1957 – վախճանվել է թատրոնի դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը:

1958 – վախճանվել է  խորհրդահայ ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լևոն Օրբելին։

1964 – վախճանվել է գրականագետ Ասատուր Ասատրյանը։

1970 – վախճանվել է  խորհրդահայ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։

1991 – Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի։

2004 - Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվել է շուրջ 40 միլիոն դոլարով: Կոմբինատի բաժնետոմսերը վաճառվում են չորս մասնավոր ընկերությունների: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստանում է ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15, «Արմենիան Մոլիբդենիում փրոդակշն» փակ բաժնետիրական ընկերութունը և «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը՝ 12,5-ական տոկոսներ։

2005 - Պեկինի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ շահած հայաստանցի մարզիկները ստացել են 700 հազարական դոլար: 

2013 - ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին:

2018 - Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ, որ արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 70,43 տոկոսով, երկրորդ տեղում է հայտվել «Բարգավաճ Հայաստան»-ը  8,27 տոկոսով, և եռյակը եզրափակել է «Լուսավոր Հայաստան»-ը 6,37 տոկոս։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

536 — բյուզանդա-գոթական պատերազմների ժամանակ Հռոմի օսթ-գոթական կայազորը Պորտա-դել- Պոպոլո դարպասով լքել է քաղաքը, և նույն օրը Ավանակների դարպասով քաղաք է մտել Վելիսարիայի 5 հազարանոց բանակը, որի արդյունքում Հռոմի 60-ամյա բարբարոսական կառավարումից հետո Հռոմը կրկին դարձել է հռոմեական։

1048 — վախճանվել է միջինասիացի գիտնական-հանրագիտարանագետ Աբու Ռայհան Ալ-Բիրունին։

1437 — վախճանվել է Հունգարիայի և Խորվաթիայի թագավոր, Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Սիգիզմունդ 1-ինը։

1489 — տեղի է ունեցել Ռեկոնսկիստիայի ամենակարևոր դրվագներից մեկը, 7 տարյա պաշտպանությունից հետո Ֆերդինանդի և Իզաբելլայի բանակները մավրներից հետ են գրավել Բազան։

1608 – ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը։

1641 — վախճանվել է ֆլամանդրիացի գեղանկարիչ Անտոն վան Դեյկը։

1717– ծնվել է գերմանացի հնագետ Յոհան Յոախիմ Վինկելմանը:

1748 — ծնվել է ֆրանսիացի քիմիկոս Կլոդ Լուի Բերտոլլեն։

1814 — վախճանվել է անգլիացի գյուտարար, հիդրոտեխնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոզեֆ Բրամը։

1824 – Այակուչոյի ճակատամարտում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակով Պերուն գրեթե ապահովել է իր ակախությունը:

1842 – ծնվել է ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան Պյոտր Կրոպոտկինը։

1905 – ծնվել է ռուս աշխարհագրագետ Իննոկենտի Գերասիմովը։

1916 – ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը հանդիսացող Քըրք Դուգլասը:

1952 — ծնվել է ռուս լրագրող, քաղաքական կոնսուլտանտ, ինտելեկտուալ հեռուստախաղերի բազմակի հաղթող Անատոլի Վասերմանը։

1953  - «Ջեներալ Էլեկտրիկս» ընկերությունը հայտարարել է իր բոլոր կոմունիստ աշխատակիցների աշխատանքից ազատման մասին։

1968 – ամերիկացի գիտնական գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրել է իր ստեղծած համակարգչային մկնիկը:

1987 – ծնվել է ճապոնական արմատներով ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր Հիկարու Նակամուրան։

1992 — Սոմալիում սկսվել ՄԱԿ-ի մարդասիրական օպերացիան։

1996 – թողարկվել է Օպերա դիտարկիչի առաջին տարբերակը:

2001 — Ռուսաստանի Ամուրի մարզի Գոնժա կայարանում բախվել են երեք բեռնատար գնացքներ։

2010 – վախճանվել է գերմանացի գիտնական, աստվածաբան Հերման Գոլցը։

2019 — վախճանվել է շվեդական երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դաշնակահարուհի «Roxette» փոփ խմբի երգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Թուրքիան կառուցում է Զանգեզուրի միջանցքըՀանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հայաստանին կոչ են արել դուրս չգալ ԵԱՏՄ-ից. «Մեզ ԵՄ–ն չի ողջունում»Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ռուսաստանը կսահմանափակի հայկական կոնյակի մատակարարումները Փաշինյանի Պուտինին ուղղված ժողովրդավարության և ինտերնետի արգելափակման վերաբերյալ հայտարարություններից հետոՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում «Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից Մարշալ Բաղրամյանը զարմանքից կքարանար. Հայաստանը օգնություն է ուղարկել բանդերական ՈւկրաինայինՄեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը․ պատմության այս օրը (19 ապրիլ)Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով մոտ 3500 զոհի մասին ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Ռուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ Թրամփ
Ամենադիտված