Դիմացից հայն է խփել, հետևից՝ թուրքը, բենզինը լցրեք վառեք, Կառավարություն չունենք. անհետ կորածի ծնող (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊՆ գնացել ենք, բայց ոչ մեկին հետաքրքիր չէ մեր խնդիրը, զինվորներին տանելուց լավ խաբեցին տարան, բերելը ոչ մեկին հետաքրքիր չէ, թե այդ երեխաների ճակատագիր ինչ եղավ, արդեն 50 օր է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այս զորամասից անհետ կորել է 34 զինծառայող:
«Այն ժամանակ չգնացողին ասում էին՝ 15 տարի դատում են, բա գնացողի ճակատագիրը ի՞նչ եղավ, հետաքրքիր չէ՞, քեզ եմ տվել, այսօր իմ երեխուն քեզնից պահանջում եմ: Դիմացից հայն է խփել, հետևից թուրքն է խփել, բենզինը լցրեք, վառեք, ես էսքան բան կարող եմ ասել մեր Կառավարությանը: Մենք կառավարություն չունենք, պետություն չունենք»,-ասաց նա:
Ծնողը նշեց, որ անհետ կորածների աշխատավարձերը կտրվել են, երեխաները սոված են:
Մանրամասները՝ տեսանյութում։