Պետք է պատրաստվել ամենավատին․ Յուրի Կոտենոկի կոչը հայությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը հարցազրույցի ընթացքում ասել է, որ հաշվի առնելով բոլոր հայտարարություններն ու գործողություններն Ադրբեջանի կողմից, վախենում է կանխատեսումներ անել։
«Շատերը կարծում են, որ կավարտվի այս արյունահեղ պայքարը, նրանք անվնաս կմնան՝ ակնկալելով ամենալավը․ Պետք է պատրաստվել ամենավատին։ Թշնամին իր առջև խնդիր է դրել գրավել Լաչինի մջանցքը, նրանք գտնվում են մի քանի կմ հեռավորության վրա։ «Ամեն ինչ առաջնագծի համար, ամեն ինչ հաղթանակի համար», միայն այս կարգախոսով պետք է առաջնորդվել։
Ես կոչ եմ անում միջազգային խաղացողներին, հանրությանը ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այժմ Կովկասում՝ Ղարաբաղում, ցեղասպանություն է իրականացվում և այդ իրականացնող ուժը ոչնչի առաջ կանգ չի առնի։ Բոլոր հետաքրքրվածներին խնդրում եմ ուշադրություն դարձնել Թուրքիայի և դրա առաջնորդ Էրդողանի դերակատարությանը։
Ես հայ ազգին մաղթում եմ տոկունություն, դուք պետք է դադարեցնեք իշխանության համար մղվող անվերջ պայքարը․ Այժմ պետք է միասնական լինել»,- հայտարարել է Կոտենոկը։