Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության համար, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամություն են հայտնել», - ասված է հաղորդագրության մեջ:
«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով Բաքվի և Երևանի խնդրանքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին», - ասված է հայտարարության մեջ: