«Ֆուտբոլը հանուն բարեկամության» մրցաշրջանում Հայաստանը գրանցել է առաջին հաջողությունները
ՍՊՈՐՏՏարվա ամենակարևոր մանկական ֆուտբոլային իրադարձությունն այս տարի մեկնարկել է առցանց։ Գազպրոմ ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագիրը միավորում է աշխարհի տարբեր անկյուններից պատանիների՝ ստեղծելով հետաքրքիր հարթակ ֆուտբոլասերների համար:
Այս տարվա մրցաշրջանի բաց վիճակահանությունն առաջին անգամ վարել են պատանի մասնակիցները։ Որոշվել են 32 բարեկամական թիմերի կազմերը և ավանդույթի համաձայն, թիմերը կրել են հազվագյուտ կենդանիների անվանումներ։ Հայաստանը ներկայացնող Գոռ Գասպարյանը ընդգրկված է «Հարավչինական վագր» խմբում, Միքայել Վիքերին՝ «Մոխրագույն ալբատրոս», իսկ Հայկ Մարկոսյանը երկրի պատիվը բարձր կպահի «Ինդոնեզիական Սյաո բու» թիմում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարեն Մակարյան