Զոհվածների մարմինները որոնում են Մարտունիում, Ասկերանում, Հադրութում ու Ֆիզուլիում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում»,- նշված է Facebook–ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում: