Ադրբեջանը հակադարձել է Ղարաբաղում Թուրքիայի պլաններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆnews.rambler.ru-ն գրում է, որ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Բաքուն մերժել է Ղարաբաղում սիրիացի վարձկաններին վերաբնակեցնելու Թուրքիայի առաջարկը:
«SOHR–ին հավաստի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների նոր կազմավորումները Ադրբեջանից վերադառնում են Սիրիա, քանի որ նրանց Ադրբեջանում պահելու Թուրքիայի ջանքերը հաջողության չեն հասել: Հարկ է նշել, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է այդ վարձկաններին բնակեցնել Լեռնային Ղարաբաղում կամ այլ շրջաններում»,- հայտնում է դիտարանը:
Ավելի վաղ «Աֆրին-Սիրիա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր Ղարաբաղը «սիրիական» դարձնելու Անկարայի գաղափարի մասին: Հրատարակության խոսքով Թուրքիան ցանկանում էր Արցախում զանգվածաբար վերաբնակեցնել բեդվին ընտանիքները Հալեպից և Հոմսի նահանգներից:
SOHR–ի գնահատականներով ավելի քան 2,5 հազար վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել Ղարաբաղ, որոնցից սպանվել է 541-ը: Ավելի քան 800 զինյալ ներկայումս մնում են տարածաշրջանում: