Ձյուն է սպասվում. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում դեկտեմբերի 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում դեկտեմբերի 7-ին, 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 8-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 7–ի գիշերը սպասվում է 0-2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։