ԵԱՏՄ երկրներում կհավասարեցնեն ծխախոտի գները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆbusiness.ru-ն գրում է, որ 2024 թվականից ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տարածքում գործող պայմանագիրը, որը նախատեսում է ծխախոտի գները հավասարեցնել բոլոր երկրներում: Փաստաթուղթը սահմանում է ակցիզային միանվագ դրույքաչափ ծխախոտային ապրանքների համար: Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում կկիրառվի մեկ ինդիկատիվ դրույքաչափ, որը կկազմի 35 եվրո 1000 սիգարետի դիմաց: Դրույքաչափը հաստատվելու է 5 տարին մեկ, և երկրներում ակցիզային հարկերը կարող են շեղվել այդ դրույքաչափից ոչ ավելի, քան 20%-ի չափով: Միևնույն ժամանակ, տնտեսական նպատակահարմարության առկայության դեպքում, օրինակ, ազգային արժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում, երկրները կարող են փոխել իրենց կողմից ընդունված ակցիզային դրույքաչափը ավելի քան 15% -ով ԵԱՏՄ հանձնաժողովի հետ համաձայնեցմամբ:
ԵԱՏՄ-ում ծխախոտի գների հավասարեցումը թույլ կտա խուսափել էժան՝ մաքսանենգ ապրանքի ներթափանցումից Ռուսաստանի Դաշնության տարածք: Ավելի վաղ ռուս արտադրողները դեմ են արտահայտվել ծխախոտի ակցիզային հարկի 20% աճին նշելով, որ այդ դեպքում ԵԱՏՄ երկրներում մաքսային հսկողության խստացման հետ մեկտեղ պետք է նաև նման հայելային միջոցառումներ ձեռնարկվեն: Ներկայումս Ռուսաստանում մաքսանենգ ծխախոտի գինը 2-3 անգամ ցածր է, քան օրինականորեն ներմուծվածը և ակցիզային հարկի բարձրացման դեպքում տեղի կունենա մաքսանենգ ապրանքի ներմուծման անվերահսկելի աճ:
Նյութը հրապարկման պատրաստեց Կամո Խաչիկյանը