Էրդողանն Արցախի դրոշը «փալաս» է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սարիղամիշ-Քարաքուրթ-Հորասան ճանապարհի բացման արարողության ժամանակ իր ելույթում Արցախի Հանրապետության դրոշն անվանել է «փալաս»:
Ilkha.com-ի հաղորդմամբ` իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նպաստել է «Ադրբեջանի հողերի ազատագրմանը»:
«Ոչ մի փալաս այլևս, այլ այժմ կիսալուսինը և աստղն են զարդարում Ղարաբաղի երկինքը»,- ասել է Էրդողանը: