Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ես չեմ կարող թուրքի հետ 100 մետրի վրա ապրել. Բերձորի բնակչուհի

ՎԻԴԵՈ

Կառավարության տրամադրած օգնությունից Քաշաթաղի շրջանի բնակիչներին չի հասել, որովհետեւ ներառված չեն որեւէ սոցիալական ծրագրի մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց Բերձորի բնակչուհին։

«Երեւի ծրագիր սխալ է կազմված։ Այն մարդիկ, որոնք մի քանի տարի Քաշաթաղում չեն ապրում, կարողացել են օգտվել այդ ծրագրից, իսկ մարդիկ, որոնք 44 օր պարտերազմի ժամանակ եղել են Արցախում, իրենք այդ ծրագրերից չեն կարողանում օգտվել»,- ասաց նա։

Բերձորցին ասաց, որ Սոցապ նախարարն ասել է՝ քննարկվում է այդ հարցը, եւ մոտակա օրերին այդ հարցին կտան պատասխան։

Բնակչուհին պատմեց, որ իրենք Քաշաթաղի շրջան սկսել են բնակվել 1994 թվականից. «Ինչ-որ բան կորցրել ենք Հայաստանում, գնացել ենք այնտեղ ահավոր պայմաններում 25 տարի ապրել ենք։ Թուրքի գոմը տուն ենք սարքել, դպրոց ենք սարքել։ Այստեղ կորցրել էինք ամեն ինչ, այնտեղ էլ կորցրինք ամեն ինչ, եկել ենք այստեղ, չգիտենք՝ որտեղ ապրենք, ինչով ապրենք։ Մարդիկ անասունները գլուխներով թողել դուրս են եկել, իրենց նախօրոք էլ չեն զգուշացրել, որ մարդիկ կարողանան իրենց կենդանիներին հանեն։ Հարավում մարդիկ վարկ են վերցրել, ցանք են արել, դուրս են եկել, իրենց շորն էլ չեն հասցրել վերցրեն»։

Նա ասաց, որ Բերձորից դուրս է եկել պատերազմի ավարտից մոտ 10 օր առաջ։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում ապրող այն քաղաքացիներին, որոնք այսօր հյուրընկալում են արցախցիներին իրենց տներում։

Հարցին՝ արդյոք իրենք ցանկություն ունե՞ն վերադառնալու Բերձոր, կինն ասաց. «Վերադառնալու ցանկություն կլիներ այն դեպքում, եթե Բերձորը պահպանվեր իր տներով։ Այնտեղ ապրող մարդիկ 15-20 րոպեով տնից դուրս են եկել, վերադարձել են տունը թալանված է։ Իմ տան լուսանկարը հիմա կարող են ցույց տալ. դռնից բռնած ամեն ինչ քոքահան է արված, անգամ դանակ, պատառաքաղ չեն թողել։

Մարդիկ գնացել են, որ իրենց իրերը բերեն, տեսել են տունը լրիվ դատարկ է։ Եթե մենք այդ տարածքը պահելու էինք հայերի համար, ինչու ամեն ինչ արվեց, որ այն հայաթափվի։ Ես չեմ կարող, պատրաստ չեմ թուրքի հետ 100 մետրի վրա ապրեմ»։

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՀայաստան՝ Բանկային աշխատողների օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Լույս չի լինելուԹրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմըՇվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներինԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն էԻրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի շրջափակումը․ ՈսկանյանՀորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականիԴեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը. Գավառում սգում են զինվորի մահըԵղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելՏատյանա Կիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնըՇվեյցարիայում հանրաքվե կանցկացվի «Ռազմական նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՄինչև նոյեմբերի 20-ը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն․ ՀՖՖԱնկեղծ ասած՝ մեր վիճակը շատ լավ չէ․ Իրանի նախագահԱդրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մեղադրել է Երևանին սադրանքի մեջՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետԻնդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա
Ամենադիտված