Բաքվում դեկտեմբերի 10-ին կանցկացվի ռազմական շքերթ` նվիրված Ղարաբաղում հակամարտության ավարտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը պաշտոնապես հաստատեց, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթ է անցկացվելու՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում հակամարտության ավարտին: «Դեկտեմբերի 10-ին կայանալիք ռազմական շքերթին կմասնակցեն ավելի քան 3000 զինծառայողներ: Ցուցադրվելու է մինչև 150 կտոր սարքավորում՝ ներառյալ հրթիռների նորագույն արձակման կայանքները և ՀՕՊ համակարգերը, որոնք ընդունվել են ծառայության համար», - հայտնել են Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունից: Պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ շքերթում ցուցադրվելու է նաև հայկական կողմից առգրավված ռազմական տեխնիկայի մի մասը: