Տյումենի մարզում կառուցում են Հայ առաքելական եկեղեցի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆural-meridian.ru-ն գրում է, որ Բերեզնյակի ավանում Օմուտինսկայա և Զավոդուկովսկայա փողոցների խաչմերուկում, շարունակվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Հայ Առաքելական եկեղեցու շինարարությունները:
Ինչպես ասել է Տյումենի մարզի հայերի միության ներկայացուցիչը, չնայած ծանր ժամանակներին` Հայ Առաքելական եկեղեցու շինարարությունը շարունակվում է, հայ ժողովրդի խոր հավատը օգնում է պահպանել ազգային ինքնությունը և հազարամյա պատմության էջերին կառուցված հայկական եկեղեցիներ թողնել:
Տյումենի մարզում շուրջ 25 հազար հայ է ապրում: Եկեղեցու կառուցումը նրանցից շատերի հին երազանքն է: Այն կյանքի կոչելուն օգնում է Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրամ Հովեյանը:
Եկեղեցու կառուցման դինամիկան վերջին անգամ քննարկվել է այս տարվա սեպտեմբերին: Նշենք, որ շինարարության մեկնարկից մեկ տարի է անցել:
Շինարարության համար քարերին զուգահեռ Հայաստանից բերվել է նաև պաշտամունքի խաչքար: Դա նվեր է Հովհաննես և Գեղամ Հովեյանով եղբայրներից: Եկեղեցական համալիրի տարածքում ընթանում է նաև քահանայի տան շինարարությունը:
Այսօր շինարարությունը եռում է: Աշխատանքներ են տարվում եկեղեցու գմբեթը կառուցելու ուղղությամբ: Շինարարության ավարտը նախատեսված է 2021 թվականի աշնանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը