Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 5

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է օգտակար գործերի, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող լուրջ աշխատանքի համար: Դուք ոչ մի մանրուք բաց չեք թողնի, սխալներ չեք անի: Հաճախ նոր բանից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ պետք կլինի, բայց հասկանալով, թե ինչպես է պետք գործել՝ արագ հաջողության կհասնեք:

Հնարավորություն կունենաք շատ բաների մասին խոսել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Չի բացառվում՝ դա օգնի լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները: Հին ծանոթները կարող են հետաքրքիր առաջարկներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է աշխատանքի համար, նույնիսկ՝ շատ բարդ ու պատասխանատու: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Հաջող կլուծվեն բարդ հարցերը, դուք կգտնեք ճանապարհին առաջ եկած բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները:

Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին ու կարողություններին, կխոստովանեն, որ սխալվել են: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, շրջապատողներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-2629&slot=content&api=2.0&ref=hushak.com×

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգստանալու բան չկա. օրը լավ կդասավորվի, հաճախ հաջողությունն ինքը ձեր ձեռքը կնկնի: Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան ամրապնդել հին գործնական կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Դուք լավ կհասկանաք նույնիսկ նրանց, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Կհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից, իսկ դրանից հետո ծրագրերում որոշակիություն մտցնելն էլ կհեշտանա:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում՝ առանց հրավերի հյուր գան մարդիկ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ անհանգիստ օր է: Հաճախ իրադարձությունները տարօրինակ ձևով կզարգանան, կստիպեն ձեզ ոտքի վրա վերամշակել ծրագրերը, փոխել ավելի վաղ ընդունած որոշումները: Լավ է, որ կողքին կան մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Նրանց աջակցության շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք իրավիճակից ու կգտնեք նրանից օգուտ քաղելու ձևը:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Պարզ կդառնա՝ ինչպես գումար աշխատել, ինչի վրա այն ծախսել: Չի բացառվում՝ սեփական բիզնեսի հետ կապված գաղափարներ ունենաք: Մտահղացումներով կիսվելը դեռ վաղ է. նախ ամեն ինչ ինքնուրույն մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հաջող կդասավորվի, հազիվ թե ապրումների պատճառներ բերի: Դուք հաճախ հաջողակ կլինեք, շատ հարցեր ձեզ համար լավագույն ձևով կլուծվեն: Հավանական են համագործակցության առաջարկներ, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան առաջընթացի հասնել գործերում, որոնք վերջերս չէին կարողանում շարժել մեռյալ կետից:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կնվազի, բայց այդ հատվածում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հավանական են ոչ մեծ ձգձգումներ գործերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է շփումների համար: Առանց ավելորդ համեստության պատմեք ձեր մասին, վատ մի զգացեք ձեր հաջողությունների վրա հրավիրել շրջապատողների ուշադրությունը: Հիմա կարող եք նոր համախոհներ ձեռք բերել, որոնց վրա ամեն հարցում կկարողանաք հույս դնել: Համագործակցությունը ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնի, և այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

Անսպասելի հաջող կլուծվեն այն հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ: Նշանակալիորեն կբարելավվի ֆինանսական վիճակը, չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք: Շատ գործեր, որոնցով այսօր պիտի զբաղվեք, կհաջողվի ավելի ուշ ավարտել: Հիմա դուք ապագայի համար կաշխատեք, այնպես որ՝ եթե միանգամից հաջողության հասնել չստացվի, չվշտանաք: Շատ օգտակար կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնց փորձին վստահում եք: Նրանցից կարող եք օգտակար բաներ իմանալ:

Աշխատեք սովորել ուրիշների սխալների վրա, և դա ձեզ թույլ կտա խուսափել սեփական սխալներից: Դիտող լինելն ու տեսածից ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը այսօր ձեզ լավ ծառայություն կմատուցեն: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի հուզվեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Այս օրը, հնարավոր է, ամենալավը չէ, բայց հաստատ այնքան բարդ էլ չէ, որքան կարող է առավոտյան թվալ: Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ սպասեք իրադարձությունների զարգացմանը. չի բացառվում՝ ինչ-որ պատահարներ կամ ստացվող լուրեր ձեզ հետաքրքիր մտքեր տան:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Այն հարմար է աշխատանքի ու բիզնեսի մասին մտածելու համար: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց վստահում եք. նրանք կհուշեն՝ ինչպես գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հետաքրքիր հանդիպումներ կբերի, հնարավորություն կտա քննարկել լուրջ հարցերը մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, հավանական են լավ փոփոխություններ:

Ամեն անգամ հեշտ չի լինի այն առաջադրանքների վրա կենտրոնանալը, որոնք ոչ այնքան ստեղծագործ մոտեցում կամ հատուկ ունակություններ, որքան համբերատարություն ու կարգապահություն կպահանջեն: Դուք արագ կսկսեք ձանձրանալ ու հաճախ կշեղվեք: Բայց դա ձեզ չի խանգարի հաջողությամբ ավարտել գործերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Այսօր դուք նոր համախոհներ ձեռք բերելու, շատ բանի ունակ մարդկանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեր գաղափարների շնորհիվ կարողանաք մեռյալ կետից շարժել կարևոր ու բարդ գործը, որին մեծ ուժեր եք տվել:

Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի ու շատ հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք վերականգնել ընկերական կապերը կամ սիրային հարաբերությունները, որոնք թանկ էին ձեզ համար: Դուք լավ լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ, հեշտությամբ կգտնեք անհրաժեշտ բառերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է, որը հրաշալի գաղափարներով ու նոր ծրագրերով լի կլինի: Ձեր մտքում կծնվի այն, ինչ ուրիշները չեն մտածել: Հնարավոր է՝ հենց դուք պատասխան գտնեք այն հարցին, որի վրա բոլորը երկար գլուխ են կոտրել: Առավոտյան հավանական են հաջող զուգադիպություններ, անսովոր իրադարձություններ, որոնք օգուտ կտան ձեզ:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ուսման համար. ամենը, ինչ կարող է օգտակար լինել, դուք միանգամից կմտապահեք: Իտուիցիան անսխալ կհուշի, թե որ տեղեկատվությամբ արժե կիսվել, իսկ որը դեռ պետք է թաքուն պահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի հուզվեք: Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր հանգստություն կպահպանեն ու գլուխները չեն կորցնի, պրովոկացիաներին չեն տրվի և կառաջնորդվեն առողջ բանականությամբ: Այդ ամենը ձեր ուժերի սահմաններում կլինի: Լրիվ նոր խնդիրներ կհայտնվեն. ժամանակ կանցնի, մինչև հասկանաք, թե ինչպես անցնել դրանց:

Հարմար օր է ընտանեկան գործերի, հարազատների հետ շփումների, ընտանեկան զվարճանքների համար: Կարող եք ընկերներին հյուր կանչել. բոլորի համար ուրախ կանցնի: Ուշադրություն դարձրեք գաղափարներին, որոնք երեկոյան կունենաք: Հետո անպայման կվերադառնաք դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է
Ամենադիտված