Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախկին» բառը բնորոշում է Ձեր քաղաքական թիմին՝ վարչապետի գլխավորությամբ. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ նախարարին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, որին վերջերս աշխատանքից ազատել է նախարար Ռոմանոս Պետրոսյանը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

«Այս հարթակում բացարձակապես մտադրություն չունեի անդրադառնալ թեմային, բայց «ստիպեց»:
 
Այսօր ֆեյսբուքյան հարթակում նկատեցի մի նյութ՝ տեղադրված ՀՀ շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի կողմից, որում Պետրոսյանը անդրադարձել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ աշխատանքից ազատման հարցին՝ ինձ աշխատանքից ազատման հարցին։
 
Ի թիվս այլ մեկնաբանությունների, Պետրոսյանը գրել է, որ պետական հաստատություն տնօրինող հիմնարկը չի կարող «սեփականաշնորհվել» և ծառայել որևէ մեկի նեղ անձնական շահերին՝ պայմանավորված նախկին քաղաքական կապերով ու շահերով։ Պետական հիմնարկը չի կարող ուզուրպացվել և պետության ներսում սեփական կանոններով ապրել՝ առաջ քաշելով անձնական և կլանային շահերին սպասարկող օրակարգ։
 
Փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո կարծում եմ, որ արդեն 4-րդ դատական հայցը կներկայացնեմ, այս անգամ՝ անձամբ Ռոմանոս Պետրոսյանի դեմ՝ զրպարտություն պարունակող հրապարակման համար։
 
Հուսով եմ՝ Պետրոսյանը հնարավորություն կունենա դատարանում պարզաբանումներ ներկայացնելու վերոնշյալի վերաբերյալ։
 
Պետրոսյանը նույն նյութի մեջ սկզբից գրում է, որ որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը անձնավորելու և քաղաքականացնելու, այնուհետև ընթացքում շարունակում է գրել՝ «պայմանավորված նախկին քաղաքական կապերով»։ Եվ քանի որ արդեն իսկ Ռ. Պետրոսյանի կողմից զուտ աշխատանքային վեճի հարցը տեղափոխվեց քաղաքական հարթություն, անհրաժեշտ եմ համարում նշել՝ 1999 թվականից մինչ այսօր ՀՅԴ անդամ եմ, իսկ «նախկին» բառը վստահաբար բնորոշում է Ձեր քաղաքական թիմին՝ վարչապետի գլխավորությամբ։
 
Բայց քանի դեռ մոտակա օրերում նախարար եք աշխատելու, խնդրում և պահանջում եմ ծանոթացեք և ճիշտ նկարագրեք այն վայրը, որտեղ գտնվել եք։ Դուք գտնվել եք ոչ թե «Ջրվեժ» անտառպարկի վարչական շենքում, այլ ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի վարչական շենքում, որի կառավարման ներքո են գտնվում թվով 10 հիմնարկներ՝ «Էրեբունի» պետ. արգելոցը, «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Որդան Կարմիր», «Զիկատար» պետ. արգելավայրերը, Բերդի «Սորաններ», Իջևանի «Իջևան», Վանաձորի «Ժ․ Սարուխանյան», Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկերը և «Ջրվեժ» անտառպարկը»։
 
 
Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին
Ամենադիտված