Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասախոսները դասադուլ կանեն՝ ի նշան բողոքի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես համալսարանական եմ» ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «03.12.2020թ.-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և համարել այն անհետաձգելի։

Օրենքի նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասը հնարավորություն է տալիս նախարարին ուղղակիորեն մինչև հինգ տարի ժամկետով նշանակելու բուհի և գիտական կազմակերպության ռեկտոր ու տնօրեն։ Ընդ որում, այդ անձի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար նախատեսված պահանջները։ Փաստացի, նախարարը կարող է մինչև հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։

Սա ուղղակի հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածում ամրագրված` բուհերի ինքնակառավարման իրավունքի հետ։ Բացի դրանից` օրենքի նախագիծն ունի շատ խնդրահարույց դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, գիտական ինստիտուտներին, գիտական աստիճանաշնորհման համակարգին։ Բուհերի և ակադեմիական հանրության կողմից այդ բոլոր թերությունները բազմիցս արծարծվել են, կատարվել են մեծաթիվ առաջարկներ, որոնք բոլորը մնացել են անպատասխան։

Այս օրենքի ընդունումը վտանգի առաջ է դնում ՀՀ գիտության և բարձրագույն կրթության ապագան, ուստի մենք կոչ ենք անում բոլոր դասախոսներին իրականացնել նախազգուշական դասադուլ մինչև 11.12.2020թ.-ը։ Անհրաժեշտության դեպքում դասադուլի ժամկետը կերկարաձգվի։

Խնդրում ենք առաջարկին կողմ բոլոր դասախոսներին միանալ դասադուլին։

Դասադուլին կարող եք միանալ՝ սույն հայտարարությունը տարածելով Ձեր ֆեյսբուքյան էջում»։

Նրանք հավելել են, որ այս նախաձեռնած գործողությունը գործադուլ չէ, քանի որ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ գործադուլ կազմակերպվում է գործատուի հետ ունեցած վեճը լուծելու համար:

«Մեր պահանջներն ուղղված են ոչ թե գործատուներին՝ բուհերին և գիտական կազմակերպություններին, այլ ՀՀ կառավարությանը, որը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ:

Մենք առաջարկում ենք իրականացնել դասադուլ: Դասադուլը բողոքի ձև է, որի հնարավորությունը նախատեսված ՀՀ սահմանադրության 42-րդ (կարծիքի արտահայտման ազատություն) և 44-րդ (հավաքների ազատություն) հոդվածներով»:

Նշենք, որ ԵՊՀ մի քանի դասախոսներ արդեն միացել են կոչին։

Մեծ Բրիտանիայում 16 տարեկանից փոքրերի համար սոցցանցերն ու չաթբոտերը կարող են արգելվել․ «The Times» Հայտնի են ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոնները Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը Պեսկովը մանրամասներ է հայտնել Ժնևում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ Ինչ վիրուսներ են շրջանառվում, համաճարակային իրավիճակը Հայաստանում Ադրբեջանում կանանց համար երկարաձգված զինվորական ծառայության ժամկետը կկրճատվիԵԱՏՄ տնտեսությունը 2025-ին աճել է 1,7%-ովԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Որքան է կազմել Ադրբեջանից Հայաստան արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքը․ ԶԼՄ Աննա Հարությունյանը փայլուն է ներկայացել Նյու Յորքի Unique Fashion Show-ում Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Ջերմաստիճանը կրկին կբարձրանաԱնողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Ուկրաինան 690 միլիոն դոլար է ստացել Կանադայից ու Ճապոնիայից Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել Նեթանյահուն պահանջել է, որ «Համասը» հանձնի 60,000 հարձակողական հրացան Արտառոց դեպք, «Ավան» առողջության կենտրոնում ՄԻԵԴ–ը կառավարությունից պահանջել է Տոնոյանի գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի վաղը Bild: Գերմանիան ևս վեց ամսով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Զելենսկի Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Օռնելայա գինի Ռուսաստանում կապիկի ծաղկի երկու նոր դեպք է գրանցվելՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը․ ի՞նչ է կարելի ուտել ու ինչի՞ց հեռու մնալ Առանց ջրի կմնան հետևյալ հասցեները Արտակարգ դեպք՝ Երևանում, «Opel» է այրվելՔրեական գործ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. քաղաքական և հասարակական արձագանքները Երրորդ ժամկետի հավակնություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության մասին «Միայն անունը կմնա. ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների ցմահ ազատազրկման հետևում»«Ամերիկյան ամբիցիաները Կովկասում. ի՞նչ է նշանակում Վենսի ուղևորությունը Ռուսաստանի և Իրանի համար» Նյու Յորքում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը`«Հոգիների աճուրդ»-ը. պատմության այս օրը (16 փետրվար)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱնջատումներ՝ փետրվարի 16-ին և 17-ինԻ՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 16-ից 20-ըԿյանքից անժամանակ հեռացել է Ալլա ՀակոբյանըՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ալիևի մեղադրանքները Գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը Եվրախորհրդարանը մերժել է բանաձևի փոփոխությունը, ըստ որի՝ միայն կանայք կարող են հղիանալԼույսը, մելատոնինն ու տաք ջուրը. մթության մեջ լողանալը կարող է օգնել ավելի արագ քնելունԺնևում հաջորդ շաբաթ կանցկացվեն ԱՄՆ–Իրան բանակցությունները Չելյաբինսկի եկեղեցում տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա ԵՄ երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաՈ՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբըԵղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ)
Ամենադիտված