Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդարադատությունը գործում է «խնդրանքներով». փաստաբանը՝ իշխանության յուրացման հանցակազմի, ժողովրդավարության միֆերի մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ժողովրդավարության բաստիոնի» միֆի, սահմանադրական կարգի, իրավապահ համակարգի ու մեր երկրում առկա իրավիճակից բխող մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք փաստաբան Արամ Վարդևանյանի հետ:

Ոչ իրավաչափ գործողություններ, զուգահեռներ 2018թ.-ի հետ

Դիտարկելով նախ քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելու, ինչպես նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերին՝ Ա. Վարդևանյանն ընդգծում է. «Այս մոտեցումն ապացուցում է, որ ներկայիս ոստիկանությունը գործում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այն դեպքում, երբ ոստիկանությունը քաղաքական չեզոքություն պարունակող կառույց է: Երբ զինվորական հագուստով մոտ հարյուր հոգի հավաքվել էին կառավարության շենքի առջև, տեսա՞ք նրանցից գեթ մեկին բերման ենթարկեն նույն կամ գոնե նման ոճով:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այլ հայացքներ ունեցող անձինք իրենց խաղաղ հավաքն են ցանկանում կատարել: Սա ցույց է տալիս, որ ոստիկանությունն իր գործողությունների համար ոչ մի իրավաչափ պատճառաբանություն չի կարող ունենալ, որովհետև այն արդեն իսկ սելեկտիվ է, միատեսակ չէ ու բացառապես ուղղված է հանուն՝ ինձ համար անհասկանալի երևույթների: Ոստիկանության գործողություններն ակնհայտ ոչ իրավաչափ են: Ես շատ լավ եմ հիշում, որ 2018թ.ին առհասարակ նման գործողություններ չէին ձեռնարկում, երբ ամբողջ քաղաքը փաստացի լրիվ կաթվածահար էր: Այսպես կոչված՝ խաղաղ ցույցերը, անհնազանդությունները շարունակական բնույթ էին կրում: Հիմա ո՞ր մեկն է հարիր ժողովրդավարության բաստիոնին»:

Ժողովրդավարության միֆը բացահայտելու համար Ա. Վարդևանյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել վերջին երկուսուկես տարվա ընթացքում դատական համակարգի նկատմամբ տեղի ունեցածին. «Ի դեպ, որոշ առանձնահատկություններ արդեն իսկ անգամ հրապարակային դարձան: Միշտ ներկայացվում էր, թե արդարադատությանը ոչ ոք չի միջամտում, չի կարող միջամտել: Բայց պարզվեց՝ մեր արդարադատությունը գործում է «խնդրանքներով», երբ, օրինակ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է տարիներով լինել կալանքի տակ, քանի որ «խնդրանք» չկա, և ժամերի ընթացքում Ռ. Քոչարյանի անձնագիրը վերադարձնում են, քանի որ կա «խնդրանք»: Այսինքն, նման օրինակը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի միֆի մասին էինք մենք խոսում: Խոսում էին ժողովրդավարությունից, բայց հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ ՍԴ-ի նկատմամբ ու ինչ ճանապարհով: Օրինակ՝ սահմանադրական փոփոխություններ՝ մի քանի ժամվա ընթացքում: Կարելի է ասել՝ արդեն հիմա տեսնում ենք, թե ոստիկանության, այսպես կոչված, բարեփոխումներն իրականում ինչ նպատակ էին հետապնդում»:

«Մեծ և միջին չափի դետալները լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն»

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությանը՝ Ա. Վարդևանյանը նախ ընդգծեց. «Մենք՝ փաստաբաններս, բարձրաձայնել, խոսել ենք այն մասին, որ գործ ունենք քաղաքական հետապնդումների հետ: Մենք խոսում էին նաև այն մասին, որ կան սրտի ու մարդու տարբեր այլ օրգանների դատավորներ, և իշխանությունն էլ երբեք չէր թաքցնում նման վերաբերմունքը: Այն դատավորները, որոնք իրենց համար ցանկալի ու հաճելի որոշումներ էին կայացնում, մշտապես պաշտպանության և հոգածության ներքո էին լինում բոլոր առումներով: Օրինակ՝ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ հրապարակում է լինում, անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում, բայց Աննա Դանիբեկյանը մեկ այլ անձի բժշկական գաղտնիք է հրապարակում դատական նիստի ընթացքում, նույնիսկ քրեական գործ չի հարուցվում:

Իսկ բոլոր այն դատավորները, որոնք պարզապես իրենց երդմանն ու առաքելությանը հավատարիմ էին մնում, տարատեսակ հետապնդումների էին ենթարկվում: Մենք հիշում ենք՝ ինչեր տեղի ունեցան պարոն Ազարյանի նկատմամբ, թե ինչ տեղի ունեցավ, երբ Դավիթ Գրիգորյանը Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահին»: Փաստաբանը մեկ այլ խնդրի մասին է շեշտում՝ ընդգծելով, որ առհասարակ բոլոր մեծ և միջին չափի դետալները շատ լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն, իսկ այդ օրինակները քիչ չեն. «Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի նիստը նշանակվում է մայիսի 8-ին, և այդ օրը ամբաստանյալների աթոռին են նստում Արցախի առաջին պատերազմի լեգենդներ, հետախուզման մեջ է լինում ու մինչ օրս էլ հետախուզման մեջ է Հայաստանի քիչ գեներալգնդապետներից մեկը՝ Միքայել Հարությունյանը:

Մենք սրանով ի՞նչ ազդակներ էինք տալիս նույն մեր թշնամուն: Պարզ է, չէ՞, մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, այդ մարդկանց նման կարգավիճակում տեսնելը կարող էր բարձր աստիճանի բավականություն պարգևել ու պատճառել միայն թշնամուն: Եվ այդպես էլ եղավ»: Իսկ դատավորների խորհրդակցության մասով փաստաբանն ընդգծում է. «Տեսանյութ էր հրապարակվել, որտեղ դատական իշխանությունը ներկայացնողների դեմքերը չերևացին, բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը շատ հստակ էր. նա խոսում էր կոնկրետ կալանքի հարցերից, բառացի էլ ասում է՝ մոտ հիսուն կալանքի միջնորդություն է ներկայացվել, քսանը բավարարվել է, 30-ը մերժվել է, բա ինչի՞ է մերժվել: Կանչել էր դատավորների, որ կոնկրետ քրեական գործերով խափանման միջոցի հարցեր քննարկի:

Ու դա՝ նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ մենք ունենք թե՛ անվտանգային, թե՛ բարոյական, թե՛ առհասարակ մարդասիրական խնդիրներ՝ ռազմագերիների վերադարձի չկատարում: Բացի այդ, մենք չենք էլ հասկանում ՀՀ-ի վարչատարածքային բաժանման հետ ինչ է կատարվում: Մեր սահմանները, փաստորեն, նոր վերաիմաստավորում են ստանում՝ ելնելով Ադրբեջանի կամահայտնությունից: Այսպիսի խնդիրներ ունենք, բայց վարչապետը կառավարություն է հրավիրում դատավորների, գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետն էլ նստած՝ ուզում է կալանքի հարցեր քննարկել»:

Իշխանության հետ սինխրոնիզացված իրավական համակարգ՝ բացառությամբ դատարանների

Փաստաբանը հավելում է՝ ունենք կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի. «Կապիտուլյացիոն փաստաթղթերն իրենց բովանդակությունից են պարզ դառնում: Եթե այն լինում է միակողմանի, ուրեմն՝ կապիտուլ յացիա է: Տվյալ դեպքում այդ հայտարարության մեջ ո՞րն է ՀՀ-ի շահից բխող գեթ մեկ ողջամիտ ու համաչափ կետը: Զրո: Ոչ մեկը: Նույնիսկ ռազմագերիների՝ մեր հերոս տղերքի հետ կապված հարցի վերաբերյալ Ադրբեջանի համար կոնկրետ ժամկետային սահմանափակում չի ձևակերպվել: Այսինքն, խայտառակ փաստաթուղթ է ստորագրվել:

Ստորագրվել է փաստաթուղթ, ուր գրված չէ, որ մեր հայրենիքի հողերի հանձնումը այլևս ԽՍՀՄ սահմաններով պետք է տեղի ունենա, բայց մեկնաբանվում է այնպես, որ ԽՍՀՄ սահմանը պետք է գործի: Պարզ է, չէ՞, որ առնվազն մեկ կողմի ցանկությունն է եղել, որին ոչ մի կերպ դիմադրություն չի ցուցաբերվել: Նորություն չեմ ասի՝ ամբողջ միջազգային պատմությունը իր պատմական արձանագրումներն ունի. այս պայմաններում կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունը պետք է հրաժարական տա: Հիմա ՀՀ նախագահը՝ Արմեն Սարգսյանը, հայտարարում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Հայտարարում է, բայց դրան զուգահեռ ստորագրում է բոլոր՝ նույնիսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրելու հրամանագրերը:

Այդուհանդերձ, ՀՀ նախագահը մի կողմից, ընդդիմադիր խմբակցությունները մի կողմից, հանրային հեղինակություն հանդիսացող անձինք մյուս կողմից պահանջում են կառավարության հրաժարականը: Սա բնական, տրամաբանական պահանջ է, որին դեռ որևէ բնական ու տրամաբանական արձագանք չի տրվել: Առնվազն այս իրավիճակից դուրս գալու համար շատ կարևոր է լինելու պատերազմի այս ողջ օրերի գործողությունների և պատերազմին նախորդող գործողությունների բազմակողմանի քննությունը:

Իմ կարծիքով՝ մենք այս իրավիճակից պատշաճ կարող ենք դուրս գալ միայն բոլոր սխալները պատշաճ ուսումնասիրելու ու դրանց պատշաճ գնահատական տալու դեպքում, ինչն անհնարին է այս իշխանության պայմաններում. մեզ մոտ իրավական համակարգը, բացառությամբ դատարանների, իշխանության հետ սինխրոնիզացված է գործում»:

«Արհեստական ռազմական դրության պահպանումը իրավական հետևանքներ է ունենալու»

Մեր զրուցակիցն իշխանության հետ սինխրոնիզացված իրավական համակարգի համատեքստում է դիտարկում նաև ԱԱԾ-ի նախօրեի հայտարարությունը, սակայն կարծում է, որ այս դեպքում տրամաբանությունն անգամ պրիմիտիվ է. «Մոտ 7-8 օր առաջ վարչապետի մամուլի խոսնակը նույն տեքստը, նույն տեսանյութը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում: Ուղղակի, փաստորեն, որոշակի ժամանակ անց ԱԱԾ-ն պարզապես իր լոգոն է տեղադրել ու հիմա վարչապետի մամուլի խոսնակի ձայնի փոխարեն այլ ձայն է հնչում: Այսինքն, միմյանցից նույնիսկ արտատպում են տեքստերն ու մտքերը, ինչը ցավալի է, որովհետև ԱԱԾ-ն չպետք է վարչապետի մամուլի խոսնակի խոսքերը ներկայացնողը լինի:

Կարծում եմ՝ մեր ԱԱԾ-ն իր առջև ծառացած շատ ավելի լուրջ մարտահրավերներ ունի, որոնց բավարար ուշադրություն էլ չի դարձվում. պատերազմական ընթացքը ցույց տվեց, որ, միգուցե, հենց մեր ԱԱԾ-ն պետք է շատ ուշադիր լիներ որոշ հարցերում: Բայց եթե նրանք զբաղված են լինելու նման հարցերով, ունենալու ենք այն, ինչ ունեցանք»: Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մի շարք պնդումներին՝ փաստաբանը նշեց. «Ես մնում եմ իմ այն կարծիքին, որ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը որոշակիության լուրջ դեֆիցիտ ունի, այն բավարար որակի հոդված չի հանդիսանում: Բայց, մյուս կողմից, ունենք մի իրավիճակ, երբ տպավորություն է, որ որոշ պաշտոնյաներ իրենց գործողություններով անում են ամեն հնարավորը, որ իրենց արարքներով հնարավորինս հստակեցնեն այս հոդվածը: Զուգահեռաբար՝ այստեղ իշխանության յուրացման խնդիրն է:

Գիտեք, որ ռազմական դրությունը մինչ օրս պահպանվում է, տեսանք նաև, որ ԱԺ իշխանական պատգամավորն ուղղակիորեն ասաց, թե ինչու է շահագրգռված, որ ռազմական դրությունը շարունակի պահպանվել: Բառացի ասում է՝ որովհետև ընդդիմադիրները կարող են նախաձեռնել վարչապետի անվստահության գործընթացը: Կներեք, բայց դրանից հետո մենք առնվազն իշխանության յուրացման առերևույթ հանցակազմի մասին պետք է խոսենք, որովհետև բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արհեստական ռազմական դրության պահպանումն իրավական հետևանքներ է ունենալու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Ջրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԱվանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Ալիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին Ռուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Անկարան 10 միլիոն դոլար կհատկացնի «հայ հասարակության խոցելի խմբերին աջակցելու համար» Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշինքի վրա Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ»Քերոբյան. Խոստացված 1.5 միլիարդի փոխարեն Հայաստանը ստացավ 35 միլիոն՝ 50 անգամ պակաս, իր ռազմաարդյունաբերական համալիրի համար Փաշինյանի կուսակցությունը ընտրություններից առաջ կֆինանսավորվի կրիպտոարժույթի և այլ ստվերային սխեմաների միջոցով. «Փաստ»Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Վախճանվել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը․ պատմության այս օրը (03 փետրվար) «Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Հրազդանում ավտոմեքենա է այրվել Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ»Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ»Անկում տարադրամի շուկայումԱրդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»«Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»Մասսովկան լրացրել են տարեց պատգամավորները․ «Հրապարակ» Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ»Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ» Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ» Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համար
Ամենադիտված