Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. քաղաքապետի մամուլի խոսնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ այս տարի չի տեղադրվելու: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևանի քաղաքապետարանը որոշել է` մայրաքաղաքի փողոցներում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- հավելեց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ կհատկացվի Ստեփանակերտին։